Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել
Դիտել նաև
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
Այս իշխանությունը նվեր է Ադրբեջանի ու անձամբ Ալիևի համար. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
Պուտինի հետ զրույցի կեղծ ձայնագրության տարածումը նպատակ ունի չեզոքացնել ինձ առաջիկա քաղաքական գործընթացներում. Ռոբերտ Քոչարյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։
«Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել»,-Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն էր տարածել։
Ըստ ՀՔԾ-ի՝ Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։