Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)
16
Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան

«Ես չեմ կարող հլու-հնազանդ լինել, առանց խոսելու, լռած տանել այն, ինչ կատարվում է մեզ հետ։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքի կհասնենք, բայց չեմ էլ կարող լռել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի  դերասան Արման Նավասարդյանը։

Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքում է ծնվել, ու, ինչպես միշտ, երեկ նույնպես իր հայրենակիցների կողքին էր, ովքեր արդեն 8 օր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ լինելով միակողմանի զիջումներին, սահմանազատման աշխատանքներին, որոնք նախաձեռնել են Հայաստանի կառավարությունն ու Ադրբեջանը։

«Արդեն վերադարձել եմ Տավուշից, բայց վաղը նորից գնալու եմ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր հողի։ Նրանք մարտական ու վճռական են տրամադրված։ Ու միայն տավուշցիներ չեն այնտեղ։ Դա մեզ համար ուղղակի տարածք չէ, կցված հող չէ, որ վերցնեն ու տան ինչ-որ մեկին։ Դա մեր հայրենիքն է, որտեղ մարդիկ են ապրում ու պատրաստ են պայքարել»,- նշում է  դերասանը։

Արման Նավասարդյանը հիշեցնում է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մասին, ով եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարգել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։  Նա հաճախ անձամբ էր մեկնում այդ տարածքներ, տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնկրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը։ 1980- ականներին Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հանձնաժողովի ևս երկու անդամի գողացել էին ադրբեջանցիները, ծեծել։ Կամ՝ 1991 թ.  Ոսկեպարի դեպքերը, երբ գյուղը պաշտպանելու եկած  Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներին էին զինաթափել, սպանել ու գերեվարել։

«Մենք այդ ամենը գիտենք, չենք փորձում մոռացության մատնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր մոռացության են մատնում, դրանք մեկնաբանություններ գրողներն են ու նրանք, ովքեր վարկաբեկում են այս շարժումը, որը սկսվել է հանուն հայրենի հողը պահելու։

Մարդիկ հասկանում են, որ սա միայն Տավուշի հարցը չէ, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի հարցն է, մեր ամբողջ պետության, մեր սկզբունքի ու արժանապատվության հարցն է»,- ասում է Արման Նավասարդյանը։

Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է  25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։

«Ինձ կանչել են ուսումնավարժական զորահավաքի։ Հիմա պատրաստվում եմ, 25 օր չեմ կարողանալու իմ բուն մասնագիտական գործով զբաղվել։

Այն գրողներին, թե ինչու սահմանին չեմ, հայտնեք՝ շուտով կլինեմ, թեև միշտ եմ եղել սահմանին։ Կխոսենք 25 օրից»,- ասում է Արման Նավասարդյանը։

Մենք էլ դերասանին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ ենք մաղթում։

Ի դեմ, նշենք, որ Արման Նավասարդյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պահեստազորի սպա Արման Նավասարդյանը Արցախյան երրորդ պատերազմի  առաջին օրվանից ռազմաճակատ էր մեկնել։

Գլխավոր նկարը՝ Sputnik Արմենիայի։ 
Աղբյուր` Panorama.am


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>