Պուտինի հետ զրույցի կեղծ ձայնագրության տարածումը նպատակ ունի չեզոքացնել ինձ առաջիկա քաղաքական գործընթացներում. Ռոբերտ Քոչարյան

Դիտել նաև
«Ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ»,-Կարեն Քոչարյան
Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ
«Մեծ մասին կցրեն Ռուսաստան ու Եվրոպա, մնացածը մի ձև գլխի ճարը կտենա Հայաստանում ու վերջ». Տիգրան Քոչարյան
Լևոն Քոչարյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ
Ոչինչ չի փոխվել, առաջնահերթությունն իշխանափոխությունն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «կեղտոտ և էժանագին կեղծիք» է որակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը, որը տարածել է «Բաղրամյան26» տելեգրամ-ալիքը։
«Սա կեղտոտ և էժանագին կեղծիք է, որը պատրաստվել է նեյրոնային ցանցի տեխնոլոգիայի կիրառմամբ: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է 2021 թվականի մայիսին՝ Մոսկվա կատարած այցիս ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։ Ակնհայտ է, որ այս ֆեյքի հայտնվելը հենց այս պահին կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ», - հայտարարել է Քոչարյանը։