Այստեղով ավինյանենք են անցել (տեսանյութ)
Երևանի ավինյանա-փաշինյանական իշխանության հրահանգով ապամոնտաժվում ու քանդվում են բնակելի շենքերին մերձակա ցանկապատները: Դա արվում է, իբր, բարեկարգման նպատակով և՝ ուշադրություն չդարձնելով այն իրողությանը, որ բնակիչները, առանց որևէ պաշտոնյայի միջամտության, տարիներով բարեկարգել են շենքերին մերձակա տարածքները, ձևավորել, ստեղծել փոքրիկ կանաչ անկյուններ: Նման մի քանդարարություն է արձանագրել լրագրող Արմեն Հակոբյանը: