Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
6
Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան «Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում. Տեսանյութ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու Սևանի թերակղզուց շարունակվում է ճշմարտության երթն՝ ընդդեմ ստի ու կեղծիքի (ուղիղ) Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան

Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ի հաշիվ Հայաստանի արժեքների ոտնահարման չի կարող որևէ բարօրության բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստանն ու սփյուռքը հակադրելու ակտիվացող փորձերը։

«ՀՀ իշխանությունները, Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մղումից դրդված, զիջում և հանձնում են ամեն ինչ, այդ թվում` մեր պատմությունը, ինքնությունը կերտող էլեմենտները»,–ասում է Աղաջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ու Ցեղասպանության խնդրին, Հայոց ցեղասպանությունը կոչել էր անհիմն հիշողություն և հավելել. «Հուսով եմ` Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկիզբ լուսավոր ապագայի համար»։

Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանմամբ` Թուրքիան այս հայտարարություններով փորձում է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության գործընթացները փաստացի զատել ՀՀ–ից ու վերագրել սփյուռքին։

«Սա կեղծ ու շինծու թեզ է, քանի որ ՀՀ բնակչության մի ստվար հատվածը ևս Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, իրենց մեջ կրում են այդ ցավն ու պահանջատիրությունը։ Թուրքական կողմը, օգտվելով այսօրվա իշխանությունների պահվածքից, վարքագծից, որդեգրած քաղաքականությունից, փորձում է առավելագույնը քաղել, այդ թվում` Հայոց ցեղասպանության իսպառ դուրս բերումը ոչ միայն քաղաքական օրակարգից, այլև քննարկվող հարցերի և միջազգային օրակարգից»,–արձանագրում է դիվանագետը։

Աղաջանյանը հիշեցնում է, որ հայկական սփյուռքն այսօր մեծ ներուժ ունի այն երկրներում, որտեղ ոչ միայն 100 տարի առաջ ապաստան է գտել, այլև դրանց զարգացման ու կայացման գործում իր անուրանալի ներդրում է ունեցել։ Հետևաբար, հայկական սփյուռքին մեծագույն հարգանքով ու արժևորմամբ են վերաբերվում աշխարհի բազմաթիվ երկրներում` իշխանությունների մակարդակով։ Հայերը նաև քաղաքական մեծ կշիռ ունեն այդ երկրներում, ինչը անկախության տարիներին լայնորեն օգտագործվել է ոչ միայն ի նպաստ ՀՀ շահերի, այլև հենց Ցեղասպանության ճանաչման համար։ Այս առումով, Աղաջանյանի դիտարկմամբ ՀՀ–ի թուլացմանն ուղղված թուրք–ադրբեջանական քաղաքականության մեջ նաև մեծ տեղ է հատկացվում սփյուռքը Հայաստանից զատելուն։

Մեր զրուցակցի համոզմամբ` սփյուռքի օտարումը էապես կթուլացնի Հայաստանի դիրքերը թե՛ տնտեսական, թե՛ միջազգային-քաղաքական տեսանկյունից։

«Ցավալի է, բայց փաստ. այս իշխանությունները, սկզբնական շրջանում մեծ խոստումներ տալով, բայց իրենց գործունեության ընթացքում հստակ քայլերով փորձ են արել պառակտել, տարանջատել սփյուռքը, փորձել հենց սփյուռքում տարբեր ջրբաժաններ ներմուծել` դրանով փաստացիորեն թուլացնելով այն հայանպաստ քաղաքական լծակները, որոնք Սփյուռքը տասնամյակների ընթացքում կուտակել և բավականին հմուտ կերպով օգտագործել է ի շահ ՀՀ–ի ու հայ ժողովրդի»,– արձանագրում է դիվանագետը։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ` նույն համատեքստում են տեղավորվում նաև սփյուռքահայ գործիչներին` Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու դեպքերը։ Դիվանագետը նկատում է, որ հայազգի մարդկանց մուտքի մերժման դեպքեր ՀՀ պատմության ընթացքում երբևէ չէին գրանցվել, Հայաստանը, նրա խոսքով, մշտապես ընկալվել է որպես հայրենի օջախ, որի դռները միշտ բաց են եղել բոլոր հայերի առաջ։

Իշխանությունների այս քաղաքականությունն իր հերթին անարձագանք չի մնում սփյուռքի կողմից, ինչի մասին, մեր զրուցակցի խոսքով, վկայում է արտասահմանյան այցերի ժամանակ ՀՀ պաշտոնյաների նկատմամբ արտերկրի հայ համայնքների վերաբերմունքը։ Բացի այդ, Աղաջանյանը նաև նկատում է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով և ի հեճուկս Թուրքիայի ջանքերի սփյուռքում այսօր շատ ավելի մեծ համախմբում է տեղի ունենում` հօգուտ ազգային խնդիրների ներկայացման, Հայաստանի և հայաստանցիների շահերի սպասարկման։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan