Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»: Եվ ահա, նախօրեին, այն էլ՝ ուղղաթիռով, Փաշինյանը մեկնեց կամ թռավ Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար... Սա՝ «ինչ կա-չկա, տանք ու հանգիստ ապրենք» ՔՊ-ի «ռազմավարական ծրագրի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանի «երկրորդ հայտնությունն» էր ոսկեպարցիներին ու ոչ միայն: Նրա այս այցի ընթացքի հետ կապված բավականին մանրամասնություններ տարածվեցին վերջին օրերի լրահոսում, ուստի կկենտրոնանանք մի քանի հատկանշական դրվագների ու հանգամանքների վրա:
Ամենից առաջինը, որ արժե ընդգծել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փոխել էր Հայաստանի այս հատվածը թշնամի թուրքին նվիրելու իր մարտավարությունը:
Իսկ ավելի ստույգ՝ խոսույթը: Այսինքն, եթե մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ահաբեկում ու սպառնում էր Հայաստանի քաղաքացիներին, որ եթե նշյալ տարածքները հապշտապ չհանձնենք, ապա Ադրբեջանն ու Թուրքիան «շաբաթվա վերջին» կհարձակվեն Հայաստանի վրա, ապա հիմա անցել է «համոզելու» ավելի «փափուկ» միջոցի:
Բացի այն, որ էլի պարզ մանիպուլյացիայի էր դիմել, Փաշինյանի «վախ ծախելը» չաշխատեց կամ չաշխատեց այնպես, ինչպես նա կցանկանար: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքները հակառակ էֆեկտ ունեցան, դա որոշակիորեն համախմբեց նաև ապաքաղաքական մարդկանց ու շրջանակների, շարժում սկսվեց: Հազիվ թե Փաշինյանի ուզածը դա էր: Նա ցանկանում էր վախեցնել տավուշցիներին ու ընդհանրապես հայ մարդկանց, փոխարենը՝ զայրացրեց բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր եկան կանգնելու տավուշցիների կողքին: Հիմա, ի տարբերություն 1 ամիս առաջվա, Նիկոլ Փաշինյանը մի կողմ էր դրել ահաբեկելու մտրակն ու ձեռքն էր առել քաղցրաբլիթը՝ ցանկանալով այդպես խաբել որոշակիորեն դրան հակված տավուշցիներին: Պարզ ասած՝ չստացվեց վախեցնելով, կարելի է փորձել մոլորեցնելով, քաղցր-մեղցր բաներ ասելով:

Ինչպես Փաշինյանն ինքն է հայտարարում, իր նպատակն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն, թե՝ «վայ, 50 մետր այն կողմ թուրքն է», այլ ասեն՝ ««վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ թուրքն է»: Այդ արտահայտությունն անմիջապես սոցցանցերում դառը սրախոսությունների առիթ տվեց: Օրինակ, թե՝ «Փաշինյանի ուզածն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն՝ «վայ, թուրքը էրեխուս մորթեց», այլ ասեն՝ «ինչ լավ է, որ թուրքն էրեխուս մորթեց, կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը»:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձում էր «արցունք քամել»: Ինչ-որ սրտաճմլիկ բաներ էր ասում, օրինակ՝ եղածչեղածով զոհաբերվելու պատրաստականության մասին:
Ու նա, որ պատմության մեջ առհավետ կհիշատակվի որպես Արցախը թուրքին հանձնող ու Արցախը հայաթափող, խոսում է զոհաբերվելո՞ւց: Մեկ այլ խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է հնչեցրել, թե ինքը 90 տոկոսով երաշխավորում է...
Կարևոր չէ, թե ինչ է երաշխավորում: Այստեղ այլ պահ է հետաքրքիր. ինչպե՞ս կարելի է 90 տոկոսով երաշխավորել: Օրինակ՝ երբ որևէ տեխնիկա ենք գնում, վաճառողից լիարժեք երաշխիքային սպասարկման կտրոն ենք պահանջում, այլ ոչ թե՝ 50 կամ 60 տոկոսանոց երաշխիքի: Հիմա, Փաշինյանի ընկալմամբ, երաշխավորումը տոկոսներով է: Ինքն ասում է՝ 90 տոկոս: Հարց է ծագում. երբ նույն Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», նա դա քանի՞ տոկոսով էր ասում՝ 10, 20, թե՞ 0,8 տոկոսով:
Երկրորդը. վերջին հարցումների արդյունքները փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մեղմ ասած, կտրուկ ընկել է, նա հազիվ 8 տոկոսանոց վարչապետ է: Հիմա այդ 8 տոկոսանոց վարչապետը մեզ ինչոր բա՞ն է 90 տոկոսով երաշխավորում: Սա արդեն անգամ ծիծաղելի չէ: Որքան պետք է մարդ դյուրահավատ լինի, որպեսզի թեկուզ 0,0001 տոկոս հավատ ընծայի Փաշինյանի խոսքերին:
Փաշինյանի այս «երկրորդ հայտնության» մեկ այլ էական պահ էր և այն հնարքը, երբ նա երկպառակության որոմ նետեց ոսկեպարցիների ու բերքաբերցիների միջև: Փաշինյանը մի տեղ մի բան է ասել, ըստ լուրերի, մեկ այլ տեղում՝ մեկ այլ բան: Մասնավորապես, խոսք է նետվել, որ եթե Ոսկեպարի մերձակա տարածքները հանձնվեն թշնամուն, ապա թուրքն էլ Բերքաբերի մշակովի հողերը կվերադարձնի: Հասկանալի է, որ թուրքը ոչինչ էլ չի վերադարձնելու, այն էլ՝ Փաշինյանին: Բայց նպատակն այն է, որ պառակտում մտցնի նաև այստեղ, որ այդ «նիսիա վերադարձի» հողի վրա մի գյուղը մյուսի մեջքին չկանգնի՝ առանց հասկանալու, որ եթե նույնիսկ ինչ-որ բան մի երկու օրով «հետ ստանան», ինչ կլինի, երբ հայտնվեն թուրքական շրջապատման մեջ:

Բայց ամենից կարևորն, այնուամենայնիվ, այլ բան է: Այս էլ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ, կոնկրետ՝ Նոյեմբերյանի շրջան և այդ շրջանը յուրատեսակ անկլավի վերածելու, Լոռին գործնականում սահմանամերձ դարձնելու, Հայաստանից տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ ինչ-որ քարոզներ է անում: Ու շատերն են այդ թակարդն ընկնում, մտածում են, որ խնդիրը ոսկեպարցուն կամ բաղանիսցուն համոզելն է:

Ինչի՞ մասին ենք խոսում: Այո, Ոսկեպարում ոսկեպարցին է ապրում, կանգուն պահում գյուղը, շենացնում, պաշտպանում: Բայց չէ՞ որ Ոսկեպարը միայն ոսկեպարցունը չէ, այլ Հայաստանինն ու բոլոր հայերինն է, ինչպես ամբողջ Հայաստանն էլ ոսկեպարցունը: Փաշինյանը նման հարցերը բոլորի հետ պետք է քննարկի, եթե շատ է ցանկանում դա քննարկել, այլ ոչ թե ամիսը մեկ մեկնի Տավուշ, մի անգամ ահ տա, մի անգամ՝ «կոնֆետի» նկար: Այնինչ, երեկ պարզվեց, որ նա հանձնման հերթական քայլն է կատարում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan