Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան
Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ
Ծերուկն անկառավարելի է դարձել
Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:
Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:
Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին»,- ասված է ուղերձում: