Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի օրը, Եռաբլուրում մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ուղղվեցի ԱԱԾ շենք, որտեղ տեղակայված «Երևան» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ ու կես տարի՝ 17 ամիս, անազատության մեջ է գտնվում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Շտապեցի նրա կողքը լինել, նրան շնորհավորել, ով դեռ պատանի տարիքում զինվորագրվել է Հայոց Ազատամարտին, անցել բոլոր փորձություններով, ռազմաճակատներով, զբաղեցրել է զինվորական տարբեր բարձր պաշտոններ, 44-օրյա պատերազմի արդեն դժվարագույն փուլում ստանձնել Բանակի հրամանատարությունը, իսկ 2022 թվականի օգոստոսի 30-ին քաղաքական պատվերով, Նիկոլի կամքով ձերբակալվել է ու կալանավորվել։ Ամեն անգամ դժվար է նրան այցի գնալը, քանի որ իր հախուռն բնավորությամբ, ըմբոստությամբ գեներալը պայթում է այս անարդար վիճակից, երբ իշխանական քաղաքական-կառավարչական հանցանքները թաքցնելու համար Փաշինյանի կողմից դարձել է թիրախ, իրավապահներն էլ հլու-հնազանդ կատարել են փաշինյանական պատվերը, եւ անազատության մեջ են պահում Միքայել Արզումանյանին, վերագրում ցնորական մեղադրանքներ։

Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում, նրան վերագրվող կեղծ մեղադրանքները Փաշինյանին պետք էր եւ է՛ սեփական հանցանքների պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես մի անգամ ԱԺ ամբիոնից Նիկոլին ասացի՝ որքան էլ, ինչպես Արզումանյանն է, Նիկոլը նշանակի կեղծ մեղադրյալներ, օգտուտ չունի։

Դարեր հետո էլ այս տարիները հայությունը հիշելու է փաշինյանական դավաճանության շրջան։ Մի օր Արզումանյանը, նրա պես հանիրավի բանտարկված բազում զինվորականներ լինելու են ազատության մեջ, բայց ի՞նչ պատասխան են տալու նրանց անօրինական բանտարկության տարած հարյուրավոր իրավապահները, կեղծ ցուցմունքներ տվածները։ Մեղքը միայն Նիկոլի վրա գցելն օգուտ չի ունենա։

Միքայել Արզումանյանին տեսակցելուց ելա, մտքում շնորհավորելով այս օրերին անազատության մեջ եղած քաղաքական նպատակներով բանտարկված բոլոր զինվորականներին։ Դեռ մեջքն ուղղվելու է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan