«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով
11
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պատերազմ Արցախում
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Lenta.ru»-ն անդրադարձել է Պետդումայի արձագանքին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու է ձերբակալել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամներին Որպես անհետ կորած որոնվող Լիաննա Արաբյանը հայտանբերվել է Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսին անդրադարձել է Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացնելուն Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան Ինչքան փող է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (տեսանյութ) Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Քաղաքացիները զեբրան անցնում են, հայտնվում ցեխակույտի մեջ․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը

Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Անցած օրերին շատ իրադարձություններ տեղի ունեցան հոգևորականների մասնակցությամբ, ինչը նաև իշխանությանը առիթ տվեց ավելի ուժգին թիրախավորել եկեղեցուն։ Իրադարձություններից մեկը Արշակ սրբազանի ելույթն էր Ծիծեռնակաբերդում, ջահերով երթի ժամանակ։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ելույթում հստակ քաղաքական գնահատական տվեց այն ամենին, ինչ կատարվել է մեր երկրում և ինչ ուզում է անել Հայաստանի իշխանությունը։ Բայց այն միայն քաղաքական գնահատական չէր, միաժամանակ՝ հստակ ժողովրդական գնահատական էր, ժողովրդի սրտից եկող խոսք ու իհարկե՝ եկեղեցականի խոսք։

Արշակ սրբազանը հանցավոր միամտություն ու անհեռատեսություն համարեց Փաշինյանի խոսքը, թե՝ կուզենամ ասեք՝ «ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»։ Ո՞ր մեկդ չի ընկալել սրա վտանգավորությունը․ Փաշինյանի ոգևորությունը, որ՝ ինչ լավ ա՝ պատուհանից նայեք՝ թուրք զինվոր տեսնեք, ո՞ր մեկիդ սրտով է։ Խոսքը միայն տավուշցիների մասին չէ․ երևանցիներին եմ հարցնում, որ ձեր տան պատուհանից դուրս նայեք ու տեսնեք ադրբեջանցի դիպուկահարների, կգոռաք վայ էս ինչ լավ է՞։ Սրբազանը հստակ գնահատական է տալիս՝ դավաճանական է, երբ Հայաստանի իշխանությունն ու նրա արբանյակները՝ հասարակական, քաղաքական, քաղաքացիական ուժերն ու հոսանքները լծվել են թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության խաչմերուկ» բացելու գործին․ անհնար է խաղաղության դաշինք դահճի ու զոհի միջև։ Նիկոլը տանում է այսպես ասած՝ համակեցության, այց Արշակ սրբազանը հակադարձում է՝ համակեցություն մեր թշնամիների հետ հնարավոր է միայն այդ դեպքում, երբ հրաժարվենք մեր ինքնությունից, մեր արժանապատվությունից, մեր հիշողություններից ու մեր Աստծուց։ Մենք սա՞ ենք ուզում․ մենք՝ չէ, թուրքերը՝ այո, ՔՊ-ն՝ միգուցե այո, բայց ժողովուրդը ոչ։ Այո, քաղաքական գնահատական է հնչեցնում արքեպիսկոպոսը, հասկանու՞մ եք, այնտեղ է հասել, որ գնահատականը եկեղեցին է տալիս, բա ի՞նչ անի․ մեր իշխանությունը մեզ առաջարկում է մեր հիշողություններից, անցյալից հրաժարվել, որ քիրվայություն անենք, ինչ-որ չգիտես ինչի, երազելի առևտուր անենք թուրքի հետ։ Եվ ուրեմն սրբազան հայրը Նզովյալ հայտարարեց այդ ամենը կազմակերպողներին։ Եվ դրա իրավունքը նա ունի։ Ամեն օր լսեք մեր ժողովրդի խոսքը՝ ուղղված մեր երկիրը վարի տվողներին, մեր տղերքին Եռաբլուր հասցրածներին, մեր հողերը հանձնողներին, հայրենիքն ուրացողներին․ ի՞նչ գնահատական է տալիս ժողովուրդը։ Եվ ուրեմն մեր հոգևորականի գնահատականը ևս ու շատ ավելի տեղին է, արժանի է ու հուսանք՝ ավելի շուտ կատարվող։

Արշակ սրբազանը ընդամենը հիմա նզովք հղեց, բայց սա վերջին կետն էր, որովհետև սրանից առաջ քանիցս բացատրել էր, հիմնավորել էր, ասել էր, որ դուք կաշկանդված եք պարտության բեռով, դուք չեք կարողանում, պետք է գնաք։

Այս ընթացքում մենք էլի ենք հանդիպել հոգևորականների, որոնք ահազանգ են հնչեցրել, տագնապ են հնչեցրել, քաղաքական գնահատական են տվել, քննարկումներ են անցկացրել։ Չեմ կարող չհիշել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի թեմի առաջնորդի անհանգստություն։ Դիպուկ ու տեղին են նրա ելույթներն ու գնահատականը։

Մյուս հոգևորականը, ում կուզենամ անդրադառնալ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Նա անգնահատելի և հսկայական աշխատանք է տանում Տավուշում, առաջնորդում է պայքարը, փոխարինում է պետական գործիչների, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների ու շատերին։ Բագրատ սրբազանը հարց է ուղղում ՔՊ-ականներին, բա որ ասում եք էդ հողերը մեր չեն, ինչո՞ւ էիք գնում հարբում այդ հողերում, Ոսկեպարի, Կիրանցի անտառներում, հանցա՞նք էիք գործում։ Բագրատ սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է․ այն եկեղեցում, ուր աղոթք է անում, հանձնում եք թուրքին․ չասեք եկեղեցին չենք հանձնում, որովհետև սահմանը գծում եք հենց եկեղեցու կողքով, ու այնտեղ ուխտավոր չի գնալու․ ասում է իմ աղոթատեղին ինչի՞ եք խլում, այ անաստվածներ։

Եկեղեցականը, նույն Բագրատ սրբազանը հայրենի հողի համար նաև զենք էր վերցնում, հայրենիքն ազատագրելու համար ու հիմա պայքարում է հայրենիքը հանձնելու դեմ։ Ասում է՝ ես հոգևորական եմ, ես դեմ եմ ստին, ստախոսներին, խաբեբաներին, դուք խաբել եք մեր ժողովրդին, 2018-ից սկսած խաբում եք, բերել եք կործանման, ես պայքարում եմ ձեր դեմ ու իմ հայրենիքի համար։ Պայքարում եմ, որ դուք՝ 100-200 ՔՊ-ականով, 3 միլիոնանոց մեր երկիրն ու 10 միլիոն հայի հայրենիքը վարի չտաք։ Դուք Կիրանց ու Ոսկեպար կամ Բաղանիս գյուղերը չեք կործանում, մեր ինքնությունն եք կործանում։ Անգամ հարգալից է դիմում ոստիկաններին, որովհետև նրանք էլ իր հոտի մեջ են մտնում, որովհետև Բագրատ սրբազանի աղոթքներում խաղաղության մաղթանք է բոլորի համար, այդ թվում ոստիկանների։

Վստահ եմ՝ ո՛չ Բագրատ սրբազանի, ո՛չ Միքայել սրբազանի, ո՛չ Արշակ սրբազանի ուշքումիտքը չի գնում քաղաքական ճառեր ասելու համար, վարչապետ չեն ուզում դառնալ, ոչ էլ պատգամավոր, Բագրատ սրբազանը չէր ուզի հաստատ ռուպրը վերցներ ձեռքն ու գնար փողոց փակեր, գիշերը քներ Կիրանց գյուղի փողոցներում․ ստիպված է, որովհետև ինչպես որ Արցախի թեմը կորցրեցինք, վաղը կորցնելու ենք Տավուշի թեմը։

Բագրատ սրբազանն այսօր անում է բան, որը հոգևորականներին բնորոշ չէ։ Չէին անի։ Բայց նա ունի իր քայլի պատասխանը։ Ասում է՝ ես հոգևորական եմ, 44-օրյա պատերազմից ի վեր դու՝ իշխանություն, անընդհատ տանում-զոհում ես իմ որդիներին, ինձ ես բերում մարմինները, ասում ես հուղարկավորի։ Բա ես 5 հազարին հուղարկավորեմ, պատերազմից հետո էլ հարյուրավորներին բերես հանձնեմ հողին, չհարցնե՞մ, թե ինչի էսպես եղավ։ Հենց հարցնեմ, ասես ինչու է եկեղեցին խառնվում քաղաքականությանը՞։ Չի կարող էդպես լինել։ Չեք կարող դուք պատերազմ բերել, զոհեր բերել, պարտություն բերել, երկիր հանձնել ու ասել՝ հոգևորականները թող չզբաղվեն քաղաքականությամբ, թող չտեսնելու տան ինչ լինում է։ Ասում է՝ հայկական հողերը մի հանձնեք, սակարկման առարկա մի դարձրեք, չասի՞, ասի օրհնյալ լինե՞ք, որ թուրքերին բերիք մեր տո՞ւն։

Ինչո՞ւ են իրենց ֆեյքերով, վճարովի ստատուսչիներով, իրենց լրատվամիջոցներով հարձակում սկսել հոգևորականների դեմ․ որովհետև խոսելու դաշտ չունեն, տեղ չունեն, բանավիճելու հնարավորթւթյուն, միտք չունեն, որովհետև ճիշտը իրենց կողմից չէ։ Բագրատ սրբազանն ասում է՝ այսպես ասած՝ Նոր Հայաստանին, հեղափոխական Հայաստանին պետք է հաղթի հոգևոր Հայաստանը, նա ոտքի է կանգնել հոգևոր Հայաստանը բերելու համար։

Եվ ուրեմն, եկեղեցականների մասնակցությամբ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ այսօր եկեղեցին ստանձնել է մեր պետականության պաշտպանության գործը։ Ունենք հայ մարդիկ, որոնք ծառայում են եկեղեցուն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել պետության պահպանության ֆունկցիան։ Եվ ուրեմն մենք հիմա պետք է մտածենք, որ վերջապես այդ դերակատարութունը ինչ-որ մեկը ստանձնեց։ Երբ կողքից ասում են՝ եկեղեցականներն ինչ գործ ունեն, արդյո՞ք պետք է այդ գործը իրենք անեն, դա մեզ համար անսովոր է ու ռեակցիա չենք տալիս։

Կարճ ասած՝ եկեղեցուն ծառայելը բոլորովին չի հակադրվում նրան, որ հոգևորականները մեր պետության, ազգի, ազգային հարցրի մասին մտածեն ու ոտքի կանգնեն։ Իրականում, շատ տարօրինակ կլիներ, եթե այսպես չլիներ։ 1988 թվականին Ղարաբաղում ոչ ոք չէր ասում՝ որ դու Ղարաբաղի համար պայքարում ես, քաղաքական ելույթներ ես ունենում, դրա փորձառությունը չունես կամ քո ոլորտը չէ։ Ոչ մեկ չուներ էդ փորձառությունը։ Ինժեներները դարձան Պաշտպանության պետական կոմիտե ձևավորող, դասատուները դարձան զինվորներ ու ամենակարևորը՝ հաղթեցին էդ պայքարում։ Այսինքն, այս պայքարն առաջնորդելու համար կա ավելի մեծ բան, քան մասնագիտությունն է, գործունեության ոլորտն է։

Դրա համար մենք մի կողմից պետք է ուրախանանք, որ էդ մարդը եկեղեցական է, դոշին խաչ կա, մյուս կողմից դա պետք է չնկատենք՝ համարելով, որ նրանք մեզանից մեկն են․ մեկը ճիշտ գնահատականներ է տալիս, մյուսը պայքարն է առաջնորդում։ Եվ մի վայրկյան անգամ պետք է չվարանենք նրանց հետևից գնալ, ինչ է թե մեր աչքին սովորական չեն երևում, ինչ է, թե  նրանք շարժում են ղեկավարում կամ ճշմարտությունն են ասում։ Նրանք, ի վերջո, անում են դա մեր փոխարեն, որովհետև մենք չենք անում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>