Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից, զարգացած արդյունաբերական երկիր։ Անցան տարիներ, և մենք տեսանք, որ արդեն չկան այն մարդիկ, որոնք պիտի կառուցեին այդ գործարանները՝ գիտնականներ, ինժեներներ, արդյունաբերության կազմակերպիչներ, բարձր մակարդակի մասնագիտացված բանվորներ: Անդրադառնանք կրթական համակարգին, հայոց պատմությանը: Մեր ողջ ժողովրդի համախմբված ջանքերով, հազարավոր զոհերի գնով ունեցաք փայլուն հաղթանակներ՝ ազատագրելով բուն հայկական, բնիկ հայերով բնակեցված Արցախը:

Այժմ կրեցինք անարդար պարտություն, և այս իշխանությունների պատճառով մեր երկիրն ու ժողովուրդը շարունակում են մնալ խեղճացած վիճակում: Շատերս մտածում ենք, որ մեր կորցրածը կարելի է վերականգնել: Այո, կարելի է, բայց այն դեպքում, եթե մեր ժողովրդի մեջ լինեն մարդիկ, որոնք հպարտանում են մեր ժողովրդի պատմությամբ, լի են վճռականությամբ պահպանելու մեր ինքնությունը, անվտանգությունը, ապահովելու մեր ազգային զարգացումը: Այդպիսի մարդիկ դեռևս կան, բայց կրթական համակարգի այն «բարեփոխումները», որոնք իրականացնում են այս իշխանությունները, ուղղված են նրան, որպեսզի նման մարդիկ չլինեն, և նոր սերունդը զուրկ լինի ազգային հպարտությունից ու ազգային նպատակներից:

Կանցնի որոշ ժամանակ, և այդպիսի մարդիկ կարող են այլևս չլինել։

Կան բազմաթիվ ապացույցներ, թե կրթական համակարգն ինչ դեր է խաղում պետության կառուցման գործում, կրթությունը և սեփական երկրի ու ժողովրդի պատմությունն իմանալը, դրանով հպարտանալն ինչպես է մարդկանց մղում սեփական երկիրը կառուցելու և զարգացնելու:

Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը։ Նախևառաջ հայկական պետության պատմությունը հայ ժողովրդի պատմության մի փոքր մասն է:

Ֆրանսիացիների համար իրենց պետության և ժողովրդի պատմությունները գրեթե համընկնում են, բայց մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք ժողովուրդ, որը պետության բացակայության պայմաններում, հատկապես վերջին հարյուրամյակներում, կարևոր դեր է կատարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: Մենք ունենք փայլուն էջեր աշխարհով մեկ սփռված հայության գործունեության վերաբերյալ համաշխարհային գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների, գործարարության, կրոնի, ռազմահեղափոխության պատմության մեջ: Այդ դրվագների ուսուցումը մեր նոր սերնդին փոխանցում է ինքնավստահության, հպարտության, օրինակ վերցնելու մի լիցք, առանց որի անհնար է ստեղծագործական որևէ հնարավորություն պետության զարգացման գործում:

Այն ճանապարհը, որով մեզ ուզում են տանել այս իշխանությունները, ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի պետության անվան տակ լինի մի տարածք (եթե, իհարկե, լինի), որտեղ անգամ հայեր չեն ապրում։ Այն խնդիրն ու գաղափարները, որ ներկա իշխանությունը որդեգրել է, 1990-ական թվականների և 21-րդ դարասկզբի թրենդն է (գերլիբերալիզմ), որն աշխարհում արդեն հնացած է։ Այսօր աշխարհում, այդ թվում Եվրոպայում և հատկապես մեր տարածաշրջանում, արագորեն տարածվում է նոր թրենդ, որի մեջ մեծ նշանակություն ունեն ազգային ինքնագիտակցությունը, պետությունների ռազմական ուժը, մրցակցությունը: Հայաստանի այսպես կոչված «երիտասարդների» իշխանությունն անհույս հետ է ընկել ժամանակակից աշխարհի զարգացման միտումներից։

Այդ «երիտասարդներն» արևմտյան քաղաքակրթության 90-ականների պրովինցիալներ են: Եվ որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման, քանի որ այդ ճանապարհը դեմ է թե՛ հազարամյակներով ձևավորված մեր ազգային ձգտմանը և թե՛ համաշխարհային զարգացման այսօրվա թրենդներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan