Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

«ԱԺ-ում կարողացա ինձ զսպել, այսօր՝ ոչ». Գեղամ Մանուկյանը հունից դուրս եկավ. Տեսանյութ

«Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը բանակցություններն ինչպես է վարում, եթե ԱԺ-ում հայտարարում է, որ եթե թուղթ լինի, կստորագրի, ինչը համաժողովրդական զայրույթի ալիք բարձրացրեց, իսկ երեկոյան ուղիղ եթերով ասաց՝ ես դա նկատի չեմ ունեցել: Նա խոսում է մի բան, դրանից հետո այդ բանակցողի հետ հո լայվով կամ հեռախոսով չի՞ խոսի ու ասի՝ դա նկատի չեմ ունեցել: Այդպես, նկատի չունենալու բառակույտերով տապալեց բանակցային պրոցեսը, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, հարևանների հետ ու այսօր արդեն օդից ընկած, առավոտից գիշեր հեռախոսազանգերով ու խնդրագրերով է հանդես գալիս»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա կեղծ է համարում այն հարցը, թե ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն. «Վարչապետը կառավարում է խաղաղ պայմաններում, թեկուզ տնտեսական, քաղաքական, նույնիսկ՝ տարածաշրջանային ցնցումների պայմաններում: Հիմա մեր գործընկեր Անդրանիկ Թևանյանը մի ձևակերպում էր արել, որ փշե պսակով մարդն է, որ այդ առաքելությունը պետք է ստանձնի: Պատերազմի դեպքում չեն փոխում ձիերը կամ ղեկավար չեն փոխում, երբ հասկանում են, որ այդ ղեկավարը կարող է իրավիճակ փոխել, բայց Փաշինյանի ժամանակ երբեք իրավիճակ չի փոխվի»:

Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ գործող իշխանություններն այս օրերի համար էլ են պատասխան տալու.

«Այս օրերի համար սրանք էլի պատասխան են տալու: Քոչարյան Անդոն մի անգամ Դավիթ Տոնոյանի համար էր, չէ՞, ասում՝ ձկնորսի համազգեստ հագած, հիմա աչքովս ընկնում են իշխանական պատգամավորներ, որոնք այդպես որսորդական շորեր հագած՝ այստեղ-այնտեղ են լինում: Նույն հանցավոր ապատեղեկատվության մասին էին երեկ ճոռոմ-ճոռոմ խոսում ԱԺ-ում, կամ այսօր կառավարության նիստում. Ո՞վ է ապատեղեկատվություն տարածողը՝ կեղծ դիմակավոր նինձանե՞րը, որոնք իբր առաջնագծից էին տեսանյութ հրապարակել, այդ թատրոններ բեմադրողնե՞րը»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունները նյարդային են, հասկանում են, որ իրավիճակը բարդ է, Արցախից ձերբազատվելուց հետո էլ իրենց ենթադրյալ խաղաղության դարաշրջանը չի գալիս.

«Նրանք հասկանում են, որ պատասխանատվություն ունեն, որ հասարակությունն այլևս պայթելու է: Նույն երեկ ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ, հակառակ այդ բոլոր բղավոցներին, ինձ որևէ մեկն այդպես հանդարտ չէր տեսել: Ես մեր խմբակցության անունից էի ելույթ ունենում և հասկանում էի, որ նրանց պետք է խոսք փոխանցեմ, այդ մարդիկ պետք է հասկանան՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինչ-որ թուղթ լինի՝ ստորագրեմ, թեկուզ՝ ինձ կոչեն դավաճան, միայն Նիկոլին չեն կոչելու դավաճան, այդ բոլոր նստածներին են կոչելու դավաճան: Այսինքն՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա՝ Նիկոլ Փաշինյանը հետո հո չի՞ մտածելու 71 պատգամավորի մասին, տարբեր մակարդակներում նստած պաշտոնյաների մասին, իր անվտանգությունն ապահովող այդ հարյուրավոր զինվորականների, ոստիկանների, ԱԱԾ-ի աշխատակիցների, քննչական մարմինների աշխատողների մասին: Փաշինյանը սեփական փրկության մասին է մտածելու, դրա համար ժամանակը սարսափելի քիչ է»:

Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ գործող իշխանություններին պետք է հեռացնել. «Սրանց պետք է քացով դուրս հանել իրենց կաբինետներից. Կոպիտ է հնչում, բայց այլ բառ չունեմ: Բաղրամյանում նստած Գրիգորյան Արմենին պետք է պատուհանից դուրս նետել, որովհետև նրա քաղհասարակության քաղաքականության հետևանքն այսօրվա հարյուրից ավելի զոհերն են, այն 4000 զոհերն են:

Իրենց այդ ամբողջ մոլագար քաղաքականության հետևանքն ինչ-որ շենքի փլուզում կամ տնտեսական ցուցանիշի անկում չէ, զոհն է, մարդկային զոհեր, հազարներ: Երբ խելագարները Յուրի Խաչատուրով էին հանում ՀԱՊԿ-ից ու կալանավորում, այդ խելագարության հետևանքը զոհն է, մարդն է: Այսօր այս քաղհասարակության արևմտամետ դեմքերն առավոտից գիշեր գրում են՝ ՀԱՊԿ ու ՀԱՊԿ, թող հիշեն՝ 2018թ. Յուրի Խաչատուրովին հանելը, դրա պատճառով էր: Բոլորի վզին է: Խառատյանարսենների վզին է: Թող չմտածեն, որ իրենք սպիտակ թևերով են դուրս գալու այս ամենից: Բոլորի վզին է, բոլորի ձեռքերն արյան մեջ են: Գրիգորյան Արմենը, որը, ուղղակի ողբերգություն է՝ մարդը հարսանիքը Շուշիում անելով՝ Շուշի կորցնող արցախցին է, բայց ձեռքերն արյան մեջ են, որովհետև իր հակառուսականությունը, իր հակա-ՀԱՊԿ-ությունը, խառատյանարսենների ու բոլորի, բոլորը բերեցին այս զոհերին հասցրեցին, հիմա ասում են՝ ՀԱՊԿ-ը ուր է: Խելագարվում ես:

Ես Արմեն Գրիգորյանի տեղը գետինն եմ մտնում: Ամեն օր գետինն եմ մտնում: Նայում ես Գրիգորյան Արմենին՝ կարծես ոչ մի բան չի եղել, մի վայրկյան իր պատճառով ավեր չի եղել: Նիկոլի մասին էլ չեմ խոսում, կորսված մարդ է»:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Երեկ ԱԺ-ում կարողացա ինձ զսպել, այսօր՝ ոչ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan