«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Դիտել նաև
«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան
2022 թվականին 45 հազար հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի
2021-ին Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել, քան ժամանողները
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր
Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր
Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար: