Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից։ Այդ մասին հայտնում են ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունից՝ հորդորելով ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել ապօրինի հրահանգներ։ Նշվում է նաև, որ հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել ներգրավված անձանց քայլերը և անունները:

«Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Հ․Հովհաննիսյանի կողմից վերջին մեկ ամսում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի միջև խնդիրներ սկսեցին առաջանալ այն բանից հետո, երբ ռեկտորը նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար սկսեց առաջ քաշել անօրինական պահանջներ, որոնք ոչ մի աղերս չունեին կոլեկտիվ պայմանագիր հասկացության հետ (մանրամասները տե՛ս այստեղ):

Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ ապահովող փաստաթղթի՝ կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:

Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և վարչական ու տնտեսական աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից՝ տրամադրելով արհմիությունից դուրս գալու դիմումի ձևը և չգանձված անդամավճարների գանձման ծանուցագիրը: Այս մոտեցումն ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին, որն առաջացնում է վարչական և/կամ քրեական պատասխանատվություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորը և իր ներկայացուցիչները, կիրառելով վարչական տարբեր լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:

Հարգելի՛ համալսարանականներ, առաջիկայում ֆակուլտետների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման», «արդյունավետության բարձրացման», «վերապատրաստման և ատեստավորման» անվան տակ սպասվում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի և աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, ինչի արդյունքում ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

Ակնհայտ է, որ ռեկտորի և իր ներկայացուցիչների այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չի լինի, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը. այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:

Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռեկտորի այսօրինակ հրահանգները կատարելը կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով», - նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>