Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը
![Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը](/timthumb.php?src=/disc/18-05-24/6adbb6a054057c76fa8011b758c9fe37.jpg&w=450)
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել:
«Հարգելի’ ուղևորներ, Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։ Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում»։