Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
![Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին](/timthumb.php?src=/disc/17-05-24/dcbf6921ce04bb58fbf94482d1d931f9.jpg&w=450)
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը ադրբեջանական իշխանությունների կողմից երկարաձգելու վերաբերյալ լուրով։
Հենրիխ Մխիթարյանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինության մասին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված անձանց։
Աղբյուր` Panorama.am
![](/disc/17-05-24/c7cd01a9f68d5b801a4e6d3b24c15d42.jpg)