2021-ին Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել, քան ժամանողները
Դիտել նաև
«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան
2022 թվականին 45 հազար հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր
Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
2021 թվականին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մասնավորապես, հայկական փաստաթղթերով Հայաստանից հեռացել է 762 792 քաղաքացի, և Հայաստան է եկել 689 221 քաղաքացի, տարբերությունը կազմել է 73 571 քաղաքացի:
Ի դեպ, 2020 թվականին Հայաստանից մեկնողների և ժամանաողների տարբերությունը եղել է դրական: Ժամանողները 42 786-ով ավելի են եղել:
Նշենք, որ 762 հազար հեռացողներից 533 հազարը հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով, 119 հազարը՝ Բագրատաշենի անցակետով, 43 հազարը Գյումրիի օդանավակայանով:
Նշենք նաև, որ Հայաստանի մշտական բնակչությունը ևս նվազել է, եթե 2020-ի վերջին ՀՀ բնակչությունը կազմել է 2 963.3 հազար մարդ, ապա 2021-ի վերջին՝ 2 961.0 հազար մարդ:
Աղբյուրը՝ yerevan.today