Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր

Ապագա խոստացողները շարունակում են խոսել անցյալից, և նորից շարունակում են մանիպուլացնել և ակնհայտ ստեր տարածել: Իշխանական պատգամավորներն այսօր ԱԺ նիստին մեկը մեկին հերթ չտալով որոշել էին խոսել նախկինում արտագաղթի մասին:

Տրամաբանությունն ու բարոյականությունը հուշում են, որ գուցե փորձում են հասկանալ, թե  թե ինչ ունենք այսօր, ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, որտեղ իրենք ապագա են խոստացել, որն է հետպատերազմական երկրի դատարկման պատճառը: Բայց դե նրանց դեպքում վաղուց պետք չէ փնտրել տրամաբանություն, առավել ևս՝ բարոյականություն:  Նախկին ՀՀԿ-ական, ներկա ՔՊ-ական Գևորգ Պապոյանը խոսում է արտագաղթի մասին և վիճակագրություն ներակայցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտաղաթել է 285,300 քաղաքացի։

Թե ինչ նպատակ է հետապնդում պատգամավորը, դժվար է ասել, բայց մենք ցույց տանք իրական պատկերը, ներկայացնենք արտագաղթի թվերը՝ նախկին բոլոր ղեկավարների օրոք:  Այսպես ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ։

1992թ    -228600

1993թ    - 141100

1994թ․    - 127800

1995թ    - 37500

1996թ    - 20500

1997թ    - 31300

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, Հայաստանը լքել է 129.300 մարդ։

1998թ․       - 24.400

1999թ․       - 7.200

2000թ․        - 57.500

2001թ․        - 60.400

2002թ․         - 2.700

2003թ․         - 10.200

2004թ․         + 2.100

2005թ․         + 12.500

2006թ․         + 21.700

2007թ․          - 3.200 

 

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2017թթ․, Հայաստանը լքել է 372,800 մարդ:

2008թ․    - 23.100

2009թ․    - 25.000

2010թ․    - 46.700

2011թ․     - 43.800

2012թ․     - 42.800

2013թ․     - 31.200

2014թ․     - 41.700

2015թ․     - 43.400

2016թ․      - 48.200

2017թ․       - 26․900

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է 2018 թվականից։ Սակայն արտագաղթի ահռելի տեմպեր են նկատվում։ Մասնավորաբար, 2018-ը դրական սպասումների տարի էր, քանի որ տրվել էին խոշոր ներդրումների ու ներգաղթի խոստումներ, և սպասողական վիճակ էր։ Այդուհանդերձ, միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400։ Եթե 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, ապա 2021 թվականի արդյունքները դեռևս ամփոփված չեն, սակայն միայն հունվար-սեպտեմբերին արդեն երկրից գնացել-չէր եկել 103 հազար մարդ։

Ստացվում է, որ Փաշինյանի կառավարման միայն մեկ տարվա 9 ամսում ՀՀ-ն լքել է այնքան մարդ, որքան Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին:

Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։ Այսինքն, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին է, որ մարդիկ ավելի շատ եկել են Հայաստան, քան գնացել:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գործազրկությունը սուր արտահայտված չէր։ Զարգանում էին բոլոր ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը, և մարդիկ, որոնք նախկինում գնում էին ՌԴ արտագնա աշխատանքի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սկսեցին չգնալ և ընդհակառակը՝ հետ գալ հայրենիք։

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վերցնելով իշխանությունը՝ հայտարարեց, թե կլինի լայնածավալ ներգաղթ, կլինեն խոշորածավալ ներդրումներ։ Բայց կառավարումն ամբողջությամբ տապալելուց հետո ստացվեց այնպես, որ քաղաքացիները արտագաղթի տեմպերով հասնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իսկ ներդրումների փոխարեն ունենք ներդրումների արտահոսք։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, փաստորեն, ոչ միայն մանիպուլացնում ու ստում են առանց ընդմիջման ու անվերջ, այլև անգամ վիճակագրական թվերն են ներկայացնում սխալ։ Գևորգ Պապոյանն ու իր մի քանի գործընկերներ ԱԺ ամբիոնից ստեցին ու ընկան վատ վիճակի մեջ, որովհետև իր հայտարարությունից հետո շատերը քրքրեցին վիճակագրությունն ու նորից թարմացրեցին մարդկանց հիշողությունը, թե իրականում որ ղեկավարի օրոք ինչ պատկեր ենք ունեցել և ինչ պատկեր ունենք հիմա։ 

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan