Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞...
17
Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Պատերազմ Արցախում
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան Սյունիքի հարցում Փաշինյանը վարում է «բաց հետույքի» քաղաքականություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած» Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը

Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին

Ինչպես հայտնի է, այսօր, մայսի 14-ին Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է երրորդ ընթերցմամբ ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին  օրինագիծը, որը թափանցիկ հաշվետու կդարձնի բոլոր այն ՀԿ-ների գործնեությունը, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա պետությունների, կամ կենտրոնների կողմից: Հասկանալի պատճառով, այս օրինագծի դեմ են դուրս եկել Վրաստանի գրեթե բոլոր գրանտներով աշխատով ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնց   աջակցում են գրեթե բոլոր արևմտյան երկրները՝  ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Որպեսզի պարզ դառնա այդ գործնթացի պատկերը, բերենք ընդամենը մի քանի փաստ:

-Երեկ ԱՄՆ Պետդեպը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստացի դատապարտելով Վրաստանի իշխանությունների այս որոշումը:

-ԵՄ 12 երկրների ԱԳ նախարարները դիմել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ինչպես նաև՝Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին՝ կապված Վրաստանի իրադարձությունների հետ։  Ուղերձում ԱԳ նախարարները քննադատում են Վրաստանի կառավարության վերջին գործողությունները և ասում, որ երկրի եվրաինտեգրումը վտանգի տակ է։

-ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջիմ Օ’Բրայենը Վրաստան էր ժամանել  իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահի դեմ պատժամիջոցների կոնկրետ փաթեթով՝  այդ հարցը փորձելով քննարկել  անձամբ Բիձինա Իվանիշվիլու հետ։ Սակայն վերջինս մերժել էր և հրաժարվել էր հանդիպել բարձրաստիճան ամերիկացու հետ, ինչը աննախադեպ է Վրաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ:

-Ինչպես հայտնի է, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու կարողությունը ներկայումս կազմում է 7 միլիարդ դոլար, և նա վարկանիշում զբաղեցնում է 393-րդ հորիզոնականը:Այդ 7 միլիարդից ավելի քան 2 միլիարդը արևմտյան բանկերը սառեցրել են, փորձելով ճնշում բանեցնել Իվանիշվիլուվրա, որպեսզի վերջինս ընդունի իրենց օրակարգը և Վրաստանը, փաստացի դարձնի երկրորդ Ուկրաինա, միլիարդատերը դեռ դիմադրում է:

-Սկսած մայիսի 11-ից,գործադուլ են հայտարարել Վրաստանի գրեթե բոլոր խոշոր համալսարանները. Իլիայի պետական ​​համալսարանը, Վրաստանի համալսարանը, Ալտե համալսարանը, Թբիլիսիի արվեստի ակադեմիան, Կովկասի համալսարանը, Բաթումի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանը, Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը (BTU), Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանը, Վրաստանի ազգային համալսարանը (SEU), «Ազատ» և «Ագրարային» համալսարանները, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանը, Գրիգոլ Ռոբակիձեի համալսարանը (GRU):

-Վաղը մայիսի 15-ին Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի արտգործնախարարները կայցելեն Վրաստան՝ փաստացի աջակցելու այդ երկրի ընդդիմության գործողություններին:

-Նույնիսկ հանրահայտ արևմտյան փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման է հանդես եկել ի պաշտպանություն Վրաստանի ընդդիմության: Վրաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է, և այժմ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է արագ գործեն՝ այն փրկելու համար։ Այս մասին American Purpose-ի հոդվածում գրել է  նա։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի թուլությունը, որը դրսեւորվել է Ուկրաինայում, խթան է հաղորդել հակադեմոկրատական ​​ուժերին ամբողջ աշխարհում։ Կառավարությունները, որոնք նախկինում ձգտում էին հեռանալ Ռուսաստանից, այժմ սկսել են ավելի բացահայտ արտահայտել մոսկվայամետ համակրանքները: Օրինակներից մեկը Վրաստանն է,- նշել է Ֆուկույաման:

Եթե ամփոփենք այս ամենը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը.այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը», ԱՄՆ-ի գլխավորությամբ, իսկական պատերազմ է հայտարարել Վրաստանի այսօրվա իշխանություններին, նպատակ ունենալով գահընկեց անել Իվանիշվիլու իշխանությունը, որպեսզի այդ երկրում հաստատվի ուկրաինական մոդելով իշխանություն,և որը երկրորդ ճակատ կբացի Մոսկվայի դեմ՝ թուլացնելով ռուսներին ուկրաինական ուղությամբ:

Հասկանալի է, որ եթե նրանց ծրագիրը կյանքի կոչվի, ապա Վրաստանը շատ արագ կհայտնվի քաոսի մեջ, դրանից բխող հետևանքներով: Իսկ այդ հանգամանքը շահավետ կլինի Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանում՝Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

Այս ամենից մեծ հարված կստանա Ռուսաստանը, որի դերը տարածաշրջանում էապես կարող է նվազել և նրա տեղը կգրավի այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան:

Հայաստանի համար, դա կնշանակի փուլային ձևով կազմաքանդում, արցախյան խնդրի լուծման տարբերակով, իսկ Վրաստանի համար, դա կնշանակի ուկրաինացում, որի տնտեսությունը կարող է արագորեն փլվել:

Շատ կարճ ժամանակահատվածում այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը կարող է կտրուկ փոխվել, որից էլ կգա էթնոգրաֆիկ փոփոխությունների փուլը: Հայաստանը այս ամենի արդյունքում կարող է վերանալքարտեզից, իսկ Վրաստանը կարող է դառնալ փլուզված տարածք՝ 90-ականների ժամանակվա պես:

Հայաստանում  իշխանափոխության արդյունքում, հնարավոր կլինի կանխել այս սցենարի զարգացումը, ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Այնպես որ՝ այսօրվա հայաստանյան համաժողովուրդական շարժման հաղթանակը կամ պարտությունը, ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, ոչ միայ Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan