Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան

«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան

ԼՂՀ նախկին կառավարության անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների երկարաժամկետ լուծման, մասնավորապես բնակարանային ապահովման համար շնչին հատկացնել 3 մլն դրամի ԲԳՎ/սերտիֆիկատ (անչափահասներին անհատույց, չափահասներին՝ գումարի վերադարձի պայմանով)։ Ընդ որում, բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է, ինչու՞ էին 6 ամիս մտածում․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշումն ընդունեին, գնային առաջ, նամանավանդ, որ նման փորձ ունեն։ Պետք է փաստել, որ արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ խնդիրների լուծման քննարկումներ կառավարության կողմից չի եղել։ Միայն վերջերս Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր որոշ ներկայացուցիչների՝ ասելու այն, ինչ ասաց երեկ Պ․Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Կառավարությունը հաշվի չի առել ոչ միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացրած առաջարկները, ոչ արցախյան որոշ շրջանակների կողմից ներկայացված առաջարկները։
Ես հարցին նայում եմ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից և գտնում եմ, որ արցախցիների մեծ մասի բնակարանային խնդիրների լուծումը պետք է տրվեր ՀՀ թերբնակեցված մարզերում նոր բնակֆոնդի կառուցման ու ընտանեկան տնտեսությունների ստեղծման ճանապարհով՝ զարգացման նոր խթան հաղորդելով այդ մարզերին և վստահություն ներշնչելով տեղում բնակվող մարդկանց։ Սակայն կառավարության «փող տամ՝ պրծնեմ» քաղաքականությունը բերելու է հակառակ արդյունքների․ խնդիր ունեցող մարզերից դեպի Երևան և երևանամերձ մարզեր արտագաղթ է սկսվելու։
Կառավարությունում բացակայում է նախաձեռնողականությունը, օպերատիվությունը, ռազմավարական մտածելակերպը։ Եվ սա մի նայեք արցախցիների բնակարանային խնդրի լուծման տեսանկյունից, սա նայեք ՀՀ ժողովրդագրական խնդրի լուծման, տարածքային համաչափ զարգացման, անվտանգության տեսանկյունից։
Առանց լուրջ բնակարանաշինության անիմաստ թանկանալու է մարզերում գտնվող երկրորդային շուկայի տները։ Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու։ Սա նաև հնարավորություն է տալու հայաստանյան մարզերի ընտանիքներին հնարավորինս բարձր գնով վաճառել իրենց տները, տեղափոխվել Երևան կամ արտագաղթել Հայաստանից։ Մեծ հաշվով, լավագույն դեպքում, մենք ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով՝ փոխանակ այդ մարզերում բնակչության թիվն ավելացնենք։
Բյուրոկրատական սնոբությունը հաղթահարել չկարողացող, ընթացակարգերի մեջ խճճված կառավարությունն այլ արդյունքներ չի էլ կարող ակնկալել։ Վկան՝ Շուռնուխում կառուցվող 13 առանձնատները, որոնք կառուցվում են 3 տարուց ավելի։
Կարճ ասած՝ կառավարությունը ձախողել է ոչ միայն պաշտպանության ու անվտանգության հարցերը, այլ նաև ժողովրդագրության, մարզերում կյանքը քիչ թե շատ հրապուրիչ դարձնելու քաղաքականությունը։ Գյուղամիջյան կամ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատումը հաշիվ չեն, մինչև Արցախի կորուստը Արցախում 4-5 գյուղ էր մնացել, որ ասֆալտ չուներ, նույնիսկ 10-15 աշակերտ ունեցող գյուղերն էլ էին ասֆալտապատ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan