Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ալիեւի համար կարեւոր է Փաշինյանի՝ իր պաշտոնին մնալը, hամարելով, որ նրանից ավելի հարմար բանակցող չի լինի․ քաղաքագետ

Եթե կոշտ բանակցողը կոշտ խնդիր դներ եւ իր մեջքին ունենար հանրության վստահությունը, բնականաբար ե՛ւ հաջողություններ կլինեին ե՛ւ վերաբերմունքն իր նկատմամբ այլ կլիներ, ոչ արհամարական՝ ինչպես Ռուսաստանում, Ադրբեջանում եւ աշխարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման արդյունքների մասին զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա՝  եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլիներ, ապա ռազմագերիների վերադարձի հարցը հնարավոր կլիներ լուծել։

«Նոյեմբերի 9–ին ընդամենը պետք էր այդ փաստաթղթի մեջ գերիների վերադարձի ժամկետ ամրագրել, ինչի մասին ինքը հավանաբար մոռացել է կամ սթափ վիճակում չի եղել, որովհետեւ, ըստ հավաստի տվյալների՝ նա պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Ընդամենն այդ մեկ բացթողումի  պատճառով ռազմագերիները տառապանքների մեջ են։ Հիմա՝ ինչո՞ւ այդ հարցը չի լուծվում, դա շանտաժի առարկա է Ադրբեջանի ձեռքում եւ ինքն այդ շանտաժը փորձելու է երկարացնել եւ առավելագույն դիվիդենտներ շահել, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը բոլորս տեսել ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որտեղ ինքը ազգային հերոսի կարգավիճակ ունի, նաեւ այն նվաստացումները, որոնք հրապարակավ նրան Ալիեւն էր հասցնում։ Այս վիճակում այդ մարդն ինձ չի թվում, որ կարող է որեւէ լուրջ հարց լուծել»,– նշել է Ստեփան  Դանիելյանը։

Քաղաքագետն ընդգծել է, որ հրադադարից 2 ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ավելի բացասական արդյունք էր սպասում.

«Հայտարարությունից ավելի սարսափելի բաների էինք սպասում, գուցե այն ուժեղ հանրային ճնշումը, որը տեղի ունեցավ եւ զգուշացումները, որ, եթե մի շարք կետեր լինեն, ինքը չի կարողանա վերադառնալ Հայաստան, գուցե դրանց արդյունքում այդ կետերը հանվեցին։ Եվ գուցե այդտեղ Ալիեւն ընդառաջ գնաց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր համար շատ կարեւոր է Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնին մնալը, քանի որ համարում է, որ նրանից ավելի հարմար բանակցող իր համար Հայաստանում չի լինի»։

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո եռակողմ հայտարարություն ստորագրվեց։ Հաշվի առնելով, որ ռազմագերիների հարցը չլուծվեց, որքանով էր ճիշտ Հայաստանի համար համատեղ հայտարարություն ստորագրելը եւ արդյո՞ք Փաշինյանը կարող էր այն չստորագրել, հարցին քաղաքագետն արձագանքում է.

«Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն կարող էր չստորագրել, որովհետեւ ե՛ւ Ռուսաստանի նախագահի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարի ձեքում շատ մեծ լծակներ կան նրա նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մյուս կողմից, նա Հայաստանի ներսում չունի հանրային վստահություն եւ օդում կախված մարդ է, միգուցե իրեն՝ որպես Հայաստանի ղեկավարի, պահում են ավելի շատ Ռուսաստանն ու Ադրբեջանը, քան Հայաստանի հանրությունը, նաեւ այդ առումով է ինքը կախվածություն մեջ։ Գուցե շատերին կատակ թվա, բայց ես լուրջ եմ ասում՝ այ, եթե մենք խնդիր դնենք կամ գերիները մի քանի օրվա ընթացքում պետք է վերադառնան կամ Նիկոլ Փաշինյանին հանրությունը հանելու է վարչապետությունից, գուցե դա Ալիեւի վրա ազդեցություն գործի եւ հանուն այն բանի, որ Փաշինյանը մնա իշխանության, նա ինչ–որ զիջումների գնա գերիների հարցով»։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը գլոբալ նպատակների նախագիծ է։

«Պատկերացրեք, եթե երկաթգիծն աշխատի, այն Պարսից ծոցից, Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից բեռներ փոխադրելու հնարավորություն է ստեղծում դեպի Ռուսաստան եւ Վրաստան։ Այդ երկաթուղին, ինչ–որ առումով, կարող է Սուեզի ջրանցքի նման կարեւոր  դերակատարում ունենալ, սա արդեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում, այլեւ գլոբալ կոմունիկացիոն խնդիր կա, իսկ հաղորդակցության ուղիներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, եւ եթե Նախիջեւանի երկաթուղու հարցը լուծվի, կարծում եմ, նաեւ Աբխազիայի երկաթուղու հարցում առաջխաղացումներ կլինեն, մյուս կողմից, եթե այս գիծն է աշխատում ՝ Նախիջեւանից Ադրբեջան, դա նույնպես կարեւոր խաչմերուկ է նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ այդ ճանապարհը նույնպես  կարող է Չինաստանիից մինչեւ Եվրոպա աշխատել։ Սա գլոբալ կոմունիկացիաների խնդիր է, եւ դրանց վրա, անվտանգության առումով նստած է Ռուսաստանը, սա լինելու է իր մանդատի տարածքը, եւ պատահական չէ, որ Ռուսաստանը տարիներ առաջ ձեռք բերեց հայկական երկաթուղիները՝  հասկանալով ապագայի այս հնարավորությունները»։

Ադրբեջանի նախագահը մոսկովյան հանդիպման ավարտին հայտարարեց, թե  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին։ Հարցին՝ արդյո՞ք, սա նշանակում է, որ ամեն ինչ վճռված է եւ մենք վերջնականորեն կորցրել ենք Հադրութն ու Շուշին, քաղաքագետը նշել է՝ Ադրբեջանի նախագահն իր երազանքների մասին է խոսում։

«Դրանք խոսքեր են, որոնք ուղղված են Ադրբեջանի ժողովրդին, որովհետեւ դեռ մեծ հարց է, թե ինչպես ինքը համաձայնեց, որ ռուսական բազան հայտնվի ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում եւ այնտեղ ենթակառուցվածքներ են  սկսում սարքել։ Մենք քիչ առաջ խոսում էինք երկաթուղու մասին, պետք է հասկանանք, որ այն կապ ունի Արցախում ռուսական բազայի հետ, որը նաեւ վերահսկելու է ամբողջ տարածքը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի։ Գուցե այդ հարցը փակվել է, բայց ավելի լուրջ հարց է բացվել իրենց համար»,– ասել է նա։

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Թե այժմ, երբ Հադրութն ու Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ են, որքանով է նկատակահարմար օրակարգ բերել այդ հարցը, Ստեփան Դանիելյանն ասում է. «Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է եւ իր քայլերը հաճախ ոչ թե ինչ–որ քաղաքական նպատակներ ունեն, քաղաքական ինչ–որ ինտրիգ են իրենց մեջ պարունակում, այլ ընդամենը մամուլում կան նման խոսակցություններ, ինքն այդ խոսակցությունները բարձրացրել է, որպեսզի գա Հայաստան, ասի՝ դուք ասում էիք, ես էլ ասացի, այսինքն՝ մենք գործ ունենք պոպուլիստի, ոչ թե քաղաքական, պետական գործչի հետ։ Ինքն ընդամենը փորձում է դուր գալ մարդկանց կամ ինչ–որ ձեւով վախենում է այն հարվածներից, որոնք Հայաստանի ներսում ինքը կարող է ստանալ»։

Ալիեւը պնդում է, թե ԼՂՀ խնդիրը լուծված է, իսկ Փաշինյանը խոսում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում շարունակելու մասին։ Հարցին, թե բանակցությունների հնարավորություն տեսնո՞ւմ է, եւ եթե այո, ինչի՞ շուրջ պետք է լինեն այդ բանակցությունները, քաղաքագետը հիշեցնում է եռակողմ հանդիպման նախաշեմին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահւ հետ, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հաշվի առնելով Միացյալ նահանգների ներկայիս վիճակը, դեռեւս այդ դերը Մակրոնն է կատարում, հետո գուցե ԱՄՆ–ն ավելի ակտիվ դերակատարություն ունենա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պատահական չէր Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը Արցախի ճանաչման մասին, կարծում եմ՝ խնդիր է դրվել, եթե Կովկասն ամբողջությամբ կիսում են Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ Արեւմուտքը դուրս է մնում այդ պրոցեսներից, ապա կարող են ե՛ւ ճանաչել Արցախը եւ նոր իրավիճակ ստեղծել։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դրա համար գնաց այն բանին, որ Մինսկի խումբը հայտարարեց, թե խումբը մնում է եւ Մոսկվան գործողությունները համակարգում է Մինսկի խմբի հետ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վլադիմիր Պուտինն իր բոլոր հայտարարություններում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կարգավիճակի հարցը մնում է։ «Դրանք դատարկ խոսքեր չեն, որովհետեւ եթե այդ հայտարարարությունը չարվի, ապա Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունները կթուլանան, իսկ այստեղ շատ մեծ խաղադրույքներ են դրված»,– ամփոփել է նա։

Մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>