«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
7
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ

Այս պահին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն են սկսել ոսկու շուկային աշխատողները:

Օրեր առաջ հատուկ հայտարարությամբ հանդես էին եկել փաստաբանները:

Չի բացառվում, որ այս բողոքի ալիքին միանան նաև մյուս ոլորտների ներկայացուցիչները:

Փորձենք հասկանալ, թե ինչ է փոխել կառավարությունը հարկային դաշտում, այս տարվա հունվարի 1-ից:

Դեռ անցյալ տարվա մայիսի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց 2025-ից բարձրացնել փոքր բիզնեսի ոլորտում գործող ընկերությունների հարկերը:

Դրանից հետո ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված այս որոշումները, որոնք փաստացի կրճատում են խոշոր և փոքր բիզնեսի հարկերի տարբերությունները:

Ըստ այս որոշման՝  փոփոխությունների արդյունքում,  շրջանառության   բազային հարկի դրույքաչափը կրկնապատկվում է. առևտրի և ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների համար 5 տոկոսը դառնում է  10 տոկոս:

Արտադրական ձեռնարկությունների համար 3.5 տոկոսը դառնում է  7 տոկոս, սննդի օբյեկտների շրջհարկը 6-ից կավելանա մինչև 12 տոկոս:

Սննդի այն օբյեկտների համար, որոնք գործում են մարզերում, այս փոփոխությունները կյանքի կկոչվեն մյուս տարվանից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի մեկից:

Բացի այդ, այս տարվանից  միկրոբիզնեսի ռեժիմից  դուրս են բերվում  մարզային   առևտրային կազմակերպությունները, վարսահարդարները, բրոքերային ընկերությունները և ավտոտեխսպասարկման կետերը:

Հիշեցնենք, որ մինչ այս, բոլոր այս ընկերությունները, որոնց շրջանառությունը չէր գերազանցում 25 մլն դրամը, ազատված էին ընդհանրապես հարկերից:

Ավելին, փաստաբանական և նոտարական գրասենյակները ընդհանրապես դուրս են բերվում շրջհարկի տիրույթից և ամբողջովին մտնում են ԱԱՀ-ի դաշտ, ինչը կհանգեցնի այդ գրասենյակների մի մասի փակմանը, իսկ մյուսները կսկսեն իրենց գործնեության մի մասը մտցնել ստվերային դաշտ:

Ի դեպ, այս տարվա հուլիսի մեկից նույն ճակատագրին են արժանանալու ֆինանսական ոլորտում զբաղվող ընկերությունները, ինչը մեծ հարված է հասցնելու նաև այս ոլորտի ընկերություններին:

Ավելին, Փաշինյանն համարում է, որ շրջհարկը իր մեջ պարունակում, իբր բիզնեսի զարգացումը զսպող գործոն և այն պետք է ընդհանրապես վերացվի:

Նման տգետ պատկերացումներ քարոզվում էր նաև 2008-ին, երբ այն ժամանակվա ՊԵԿ-ի նախագահի տեղակալներից մեկը նշում էր, թե իբր պարզեցված հարկը նպաստում է ստվերային տնտեսության զարգացմանը և ուրեմն՝ պիտի վերացվի:

Թե ինչ եղավ այն ժամանակ, բոլորս ենք հիշում. պարզեցված հարկը վերացվեց, և Հայաստանի փոքր բիզնեսը խորը ճգնաժամի մեջ հայտնվեց:

Այն մուլտիպլիկատիվ ձևով ազդեց նաև բիզնեսի մյուս ոլորտների վրա և արդյունքում 2009-ին Հայաստանում Համաշխարային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ ամենա մեծ անկումներից մեկը գրանցվեց. մինչև 14 տոկոսի չափով:

Հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փոխեց հարկային քաղաքականությունը, մտցվեց շրջհարկ հասկացություն, որը մոտավորապես նախկին պարզեցված հարկի ձևն էր: Դրա արդյունքում հանրապետությունում կրկին սկսեց զարգանալ փոքր բիզնեսը: Եվ ահա այս նոր որոշումով Փաշինյանը կրկնում է նախկինների սխալները և կրկին փորձում է սահմանափակել փոքր բիզնեսի արտոնությունները:

Հայաստանում փոքր բիզնեսից հավաքված հարկերը չեն գերազանցում  ընդհանուր մուտքերի 2 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ այս քայլով կառավարությունը չի կարող հիմնավորել, որ ձգտում է համալրել երկրի գանձարանը:

Ինչ վերաբերվում է ստվերի դեմ պայքարին, ապա դրա համար այլ գործքներ են պետք:

Բացի այդ, եթե նույնիսկ որոշ խոշոր ընկերություններ կարող են օգտվել և իրենց բիզնեսի մի մասը տրոհում են  մի քանի մասերի, որպեսզի քիչ հարկեր վճարեն, դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա:

Դա համաշխարային պրակտիկա է և բոլոր հարկային տեսչությունները փորձում են դա սահմանափակել:

Բայց հայտարարել, որ այդ երևույթի կանխման համար, պիտի վերացնել շրջհարկը պարզապես հակապետական մտածողություն է, որի հետևանքով երկրում կարող է առաջ գալ նոր ճգնաժամ:

Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց գնալ այս քայլին, առանձին խոսակցության   թեմա է:

Պարզ է մեկ բան. այն, որ Փաշինյանը կրակի հետ է խաղում, երբ մարդկանց, առանց  այդ էլ դժվարին սոցիալական վիճակը հաշվի չառնելով, փորձում է է՛լ ավելի ծանրացնել մարդկանց վիճակը:

Դրա հետևանքը տեսանելի է բոլորին:

Պարզապես զարմանալի է, որ բոլոր հետադիմական ռեժիմները նույն սխալներն են կատարում և արդյունքում մերժվում են ժողովորդի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>