«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
13
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել

Այս տարվա փետրվարին Zham.am-ը անդրադարձել էր Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կտրուկ բարձրացնելու ավինյանական իշխանության նախաձեռնությանը: Կարծում ենք, այսօր արժե հիշեցնել այդ անդրադարձը, որտեղ համեմատական վերլուծություն է արվում Երևանում առաջարկվողի ու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նույն ոլորտում կիրառված մոտեցումների միջև:
--
Այսօրվա իշխանությունների ամենատարածված թեզը, տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ այն է, թե՝«... նոր ավտոբուսների պարագայում, անխուսափելի պիտի լինեին տրանսպորտի ուղեվարձի թանկացումները...»: Պետք է նշել, որ իրենց այս տեսակետները շատերին կարող է մոլորության մեջ գցել, որոնք թյուրիմացաբար կարող են համարել, թե երևի  այլ երկրներում էլ նույնպես բարձր սակագներ են գործում տրանսպորտի ոլորտում:

Երևանի հետ ամենահարմարը կարելի է համեմատել հարևան Վրաստանի, ավելի ճիշտ՝ Թբիլիսիի փորձը, մի շարք պատճառներով: Հայաստանում ապրում է մոտ 3 մլն, Վրաստանում, մոտ 3,7 մլն մարդ: Երևանում ապրում է մոտ 1,1 մլն, Թբիլիսիում, մոտ 1,2 մլն: Հայաստանում մեկ շնչին ընկնում է մոտ 6500-7000 դոլար, նույնը՝ Վրաստանում է: Այսինքն Երևանի և Թբիլիսիի բոլոր տեսակի ենթակառույցների աշխատանքները համեմատելի են:

Քանի որ Երևանի հետ ամենահամադրելին Թբիլիսին է, բերենք այդ քաղաքի տրանսպորտի գների սակագները, համեմատելու համար  այսօրվա մեր տրանսպորտի գների հետ, և  այն, թե ինչ են առաջարկում փոփոխել այսօրվա իշխանությունները:

Նախ  նշենք մի կարևոր տարբերություն, Թբիլիսիի իշխանությունները արդեն ավարտել են իրենց տրանսպորտային բարեփոխումները, իսկ մենք ոչ:

Այնտեղ ավտոբուսները երթևեկում են առանձնացված ուղիներով և կարող են ժամանակին տեղ հասնել, առանց խցանումների մեջ հայտնվելու: Մեր մոտ այդ բարեփոխումները դեռ չեն իրականացվել: Թբիլիսիի բնակիչը կարող է իր հեռախոսի միջոցով հարցում կատարել և ստանալ պատասխան, թե իրեն անհրաժեշտ երթուղով որ ավտոբուսն է մեկնում, ինչքան ժամանակում այն կլինի ուղևորին անհրաժեշտ կանգառում և, վերջապես, որքան կտևի այդ ուղևորությունը: Մեր մոտ այս ամենը ֆանտաստիկայի ժանրի խոսակցություններ են: Ձևական օն-լայն համակարգեր են գործում, սակայն իմաստ չկա դրանցից օգտվել, քանի որ  Երևանում, բացառությամբ նոր ավտոբուսներ բերելուց, ուրիշ ոչ մի այլ բարեփոխում չի իրականացվել: Եվ ուրեմն, հնարավոր չէ ոչինչ կանխատեսել ավտոբուսների տեղ հասնելու ժամկետների մասով:

Բայց նույնիսկ այս պարագայում արժե համեմատել մեր և Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագները:

Եվ այսպես. մեզ մոտ այսօր գործում է ամենապարզունակ սակագնային ձևը, որտեղ ավտոբուսի, մետրոյի մեկ տոմսի  արժեքը կազմում է 100 դրամ:

Թբիլիսիում նույն այդ տոմսի արժեքը կազմում է 50 թեթրի, ինչը համարժեք է  75 դրամին:

Այսինքն, Թիլիսիում բարեփոխված տրանսպորի ամենաթանկ սակագինը կազմում է 75 դրամ: Մեր մոտ այսօրվա չբարեփոխված տրանսպորտի սակագինը 100 դրամ է կազմում, որը այս իշխանությունները ուզում են դարձնել միջինը 180 դրամ:

Սակայն Թբիլիսիում գործում է ավելի ճկուն սակագնային համակարգ, որտեղ քաղաքացիները կարող են վճարել ավելի մատչելի գին, քան 75 դրամն է:

Այսպես. Թբիլիսիում գործում են տրանսպորտի հետևյալ սակագնային տարբերակները:

Թբիլիսիում կարելի է ձեռք բերել Metromoney էլեկտրոնայինճանապարհորդականքարտ, որի արժեքն է 2 լարի (մինչև մեկ ամսվա ընթացքում այն, ցանկության դեպքում,  կարելի է հետ հանձնել և ստանալ այդ 2 լարին),  որի միջոցով կարելի է օգտվել սակագնային առավելություններից: Բացի այդ նշենք, որ այդ քարտը անվանական չէ: Այսինքն այդ քարտից կարող են օգտվել ոչ միայն քաղաքացին, այլև իր ընտանիքի անդամները, ընկերները և այլն: Եվ այսպես.

առաջին

Վճարելով ընդամենը մեկ լարի, այսինքն 150 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ մինջև 90 րոպեի ընթացքում օգտվել տարբեր տիպի տրանսպորտի միջոցներից (ավտոբուս, մետրո, ճոպանուղի):

Երկրորդ

Վճարելով 3 լարի, այսինքն 450 դրամ, քաղաքացին կարող է մեկ օրվա մեջ առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտայն միջոցներից:

Երրորդ

Վճարելով 20 լարի, այսինքն 3000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ շաբաթվա ընթացքում առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Չորրորդ

Վճարելով 40 լարի, այսինքն 6000 դրամ, քաղաքացին կարող է օգտվել մեկ ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Հինգերորդ

Վճարելով 150 լարի, այսինքն 22500 դրամ, քաղաքացին կարող է օգտվել վեց ամսվա  ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Վեցերորդ

Վճարելով 250 լարի, այսինքն 37500 դրամ,  քաղաքացին կարող է օգտվել մեկ տարվա   ընթացքում, առանց լիմիտի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Դժվար չէ հաշվել, որ օրինակ եթե շարքային թբիլիսցին գնի մեկ տարվա աբոնեմենտ, ապա օրեկան 102 դրամով նա կարող է առանց լիմիտի օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:

Թբիլիսիի տրանսպորտի համար նախատեսված սակագնային այս համակարգը իր էժանությամբ պարզապես պիտի սթափեցնի մեր հանրության մեծ մասին, որ կարելի է մեզ մոտ էլ կիրառել մատչելի համակարգ, որը կտարբերվի այսօրվա իշխանությունների գիշատչական ծրագրերից:

 Թբիլիսիի այս տրանսպորտային համակարգը կիրառելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների դեպքում, բացառությամբ դեպի օդանավակայան գնացող տրանսպորտի  և երկու ճոպանուղիների ուղղությունների:

ՊարկՌիկե - Նարիկալա բերդ մեկ ուղղությամբ, ճոպանուղու ուղեվարձը կազմում է 2,5 լարի, Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի մաս չհանդիսացող Մթածմինդա լեռ ճոպանուղով ճանապարհորդության արժեքը վճարվում է Մթածմինդա զվարճանքի պարկի քարտի միջոցով։ Ուղեվարձը՝ մեկ ուղղությամբ 2,5 լարի է, բուն Մթածմինդա քարտի արժեքը 2 լարի է։ Հավելենք, որ այս վերջին երկու ուղղություններն էլ տրանսպորտային համակարգի մեջ չեն մտնում և ավելի շատ սպասարկում են զբոսաշրջիկներին: 
Ահա այսպիսին պիտի լինի իրական տրանսպորտային բարեփոխումը, որը կյանքի է կոչվել Թբիլիսիում, և որը ծաղրանքի է վերածվում Երևանում այսօրվա փաշինյանական իշխանության կողմից: Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հ.Գ.Թբիլիսիի մետրոն աշխատում է 6.00-ից մինչև 24.00, մեզ մոտ 7.00-ից մինչև 23.00 է:
Հ.Գ.Գրագետ տրանսպորտային բարեփոխման արդյունքում Թբիլիսիի մետրոյի ուղևորաշրջանառությունը՝օրական կազմում է այսօր 300 000 մարդ, իսկ ավտոբուսներիինը՝ մոտ 150 000:
Հ.Գ.Պարզ է որ ինչպես այլ քաղաքներում, այնպես էլ՝ Թբիլիսիում, տրանսպորտը դոտացիա է ստանում քաղաքային բյուջեից, քանի որ տրանսպորտը հիմնականում պատկանում է քաղաքային մունիցիպալիտետին: Բայց հաշվի առնելով վերը նշված բարեփոխումների որակը, թբիլիսցիներն ըմբռնումով են վերաբերվում այդ դոտացիոն քաղաքականությանը, քանի որ քաղաքային տրանսպորտը բացառապես բիզնեսի տրամաբանությունից դիտարկելը հակահանրային բնույթ է կրում:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan