«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով
11
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ է բացահայտում Վենսն իր այցով Հայաստան ու Ադրբեջան․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միքայել սրբազանին կրկին վիրահատել են Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ինչո՞ւ և ո՞վ ջրի երես դուրս բերեց Էպշտեյնի գործը, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պատերազմ Արցախում
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում «Lenta.ru»-ն անդրադարձել է Պետդումայի արձագանքին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը Դատարանը հետ է վերադարձրել Մայր աթոռի դեմ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները «Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու է ձերբակալել Էջմիածնի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամներին Որպես անհետ կորած որոնվող Լիաննա Արաբյանը հայտանբերվել է Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսին անդրադարձել է Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը հեռացնելուն Նպատակն ատոմակայանը փակելն է. միլիարդներով հեքիաթ-ուրվական են վաճառում մեզ. Սյունիքը կվերածվի քաղցկեղածին աղբանոցի. Լևոն Զուրաբյան Ինչքան փող է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (տեսանյութ) Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան ՔՊ-ական իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 100 հազարով Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Նա մնացել է 2018 թվականում, իսկ մարդիկ հիմա ուժեղ ձեռք են փնտրում. «Հրապարակ» Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Տրանսպորտը թանկացավ, պայմանները վատացան (տեսանյութ) Ինչո՞ւ չի լուծվում Վարդաշենի բնակիչների խնդիրը․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Նոր Խարբերդի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Փոսերն առաջանում են ոչ թե աղից, այլ չնորոգելուց․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Քաղաքացիները զեբրան անցնում են, հայտնվում ցեխակույտի մեջ․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը. ՀԱՍԵ քահանայից դասկ հայտարարությունը ՔՊ-ի տարածքային կառույցներում մարտեր՝ առանց կանոնների են ընթանում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ՔՊ-ի ձիերը Որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը

Փաշինյանն այսօր ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործնթացը. Ինչո՞ւ է նա գնում այդ քայլին

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, նշեց  այսօրվա կառավարության նիստում   Նիկոլ Փաշինյանը:

Երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ  նշեց, թե  վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև «բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են զարգացել, որոնք ընդգրկում են նաև տարբեր ոլորտներ»:

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ըստ էության ապահովելով անվտանգության միջավայր հանրապետության շուրջ»: Երկրի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը պարզաբանեց, որ նա նկատի է ունեցել  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Թեև նախկինում ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են արդեն անդառնալիության կետը, Արարատ Միրզոյանը երեկ հերքեց, թե Փաշինյանի իշխանության կողմից դրվել է Գյումրիում տեղակայված  ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը:

Միևնույն ժամանակ, արժե նշել նաև որ  անցյալ տարվա ամռանը, ԵՄ-ին անդամակցելու խնդիրը կասկածի տակ դրեց հենց նույն  Նիկոլ Փաշինյանը, նշելով այդ Միությունը Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն  չի սպասում:

Հարց է առաջանում. ինչո՞ւ հենց այս պահին որոշեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փոխել իր տեսակետը և կրկին օրակարգ մտցնել ԵՄ-ի հարցը:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Թրամպի պարագայում, Փաշինյանի աշխարաքաղաքական մանևրները էլ ավելի են նեղանալու: Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչ աստիճանի է  փոխվել այսօր  Ալիևի հռետորաբանությունը, ապա կարող ենք պնդել, որ Փաշինյանի այս որոշումը, որն ակնհայտորեն դուր չի գալու, ոչ Մոսկվային, ոչ էլ Թեհրանին, էլ ավելի է թուլացնելու Հայաստանի անվտանգային դիրքերը տարածաշրջանում և ուրեմն էլ ավելի է մոտեցնելու պատերազնի վտանգը:

Այս ամենը չի կարող չհասկանալ Փաշինյանը, բայց նույնիսկ այս պայմաններում, նա որոշում է գնալ սրացման, Հայաստանի անվտանգության հաշվին:

                                           Ո՞րն է Փաշինյանի հաշվարկը

Այն որ Փաշինյանն  հասկանում է, որ իր քաղաքական ապագան Հայաստանում մոտ ժամանակներս ավարտվելու է, գրեթե պարզ է բոլորի համար:

Սակայն Փաշինյանի անվտանգ հեռանալու համար, նա պետք է կատարի մի քանի քայլ:

Նախ գալիք 2026-ի խորհրդարանական ընտրություններում, պետք է կարողանա գոնե պատկառելի ձայն հավաքի, նույնիսկ պարտվելով, որպեսզի կարողանա հայտարարի, որ ունի հանրության մեջ զգալի հենարան:

Հետո, արդեն երբ ստիպված լինի հեռանալ Հայաստանից, փորձի իր «վաստակած կապիտալը»  վաճառել դրսի իր տերերին:

Ինչպես, որ 2012-ին Սաակաշվիլին պարտվելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, խաղաղ ձևով հանձնեց իր իշխանությունը և հեռացավ երկրից:

Սակայն ի տարբերություն Սաակաշվիլիի, այսօր Փաշինյանն ունի չնչին վարկանիշ: Իրենից հեռացել են նույնիսկ իր հավատարիմ զանգվածները:

Դա հասկանում է Փաշինյանը և փորձում է գալիք ընտրություններին հանդես գալ «նոր գաղափարով», որը կհուզի նաև հանրության գոնե մի մասին:

Եվ այդ գաղափարը «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու»  գաղափարն է:

Նախ դրանով, ըստ Փաշինյանի նա կկարողանա նոր զանգվածներ ձեռք բերել և հետո պարտվելուց հետո կստանա Արևմուտքի համար  «լեգիտիմ»   հիմնավորում՝ Հայաստանից ճողոպրելու համար:

Եթե Փաշինյանը չգնար այդ քայլին, ապա նրա արևմտյան տերերը չէին հասկանա, թե ինչու պիտի ընդունեն իրեն իշխանափոխությունից հետո,  «հայկական տիխանովսկայայի»   կարգավիճակով: Չէ որ Արևմուտքւ համար արժեքավոր են այն գործիչները, որոնք գործոն են իրենց երկրի համար:

Հասկանալի է, որ իր այս քայլով Փաշինյանը լրջագույն վտանգի տակ է դնելու Հայաստանի անվտանգությունը: Ուկրաինայի դեպքերը դրա լավագույն ապացույցներից են: Իսկ Վրաստանի իշխանությունները հենց այդ պատճառով  փչացրեցին իրենց հարաբերությունները իրենց արևմտյան գործնկերների հետ, որպեսզի Վրաստանը չհայտնվի  Ուկրաինայի վիճակում:

Բայց  այդ հանգամանքը, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի խաղասեղանին դրված է իր համար առավել կարևոր հարց. իր և իր ընտանիքի անվտանգ հեռանալու հարցը, Հայաստանում իշխանափոխությունից  հետո, թեկուզ և Հայաստանի անվտանգության հաշվին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>