Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը
17
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Սուրբ Հարության տաճար, նրան դիմավորել են հայ հոգևորականները Քոչարյան. Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս Հայաստանի իշխանությունը միայն աթոռը պահելու հարցում է բավարար կամք դրսևորում. Ռոբերտ Քոչարյան «Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը»․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Գուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 անչափահասներ, թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան Լարսը փակվել է բեռնատարների համար Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ) Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին... Արդեն 3500 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ)

Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը

Ի՞նչի կհանգեցնի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Հունվարի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն փաստաթուղթ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին:

Տեղեկատվությունը տարբեր տեսակետներ առաջացրեց հայ հասարակությունում և փորձագիտական շրջանակներում: Այն հայտարարություններից, որ փաստաթուղթը պատմական է լինելու և եվրատլանտյան ընտանիքին ինտեգրվելու դուռ է բացելու Հայաստանի համար, մինչև հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության, ռազմական օգնության որևէ երաշխիք չի տրամադրելու, չի վաճառի կամ մատակարարի զենք և զինամթերք:
Կարևոր է սակայն, որ անկախ այն փորձագետների քաղաքական նախասիրություններից, որոնք մեկնաբանում են այս իրադարձությունը, բոլորը միակարծիք են՝ ՀՀ-ն կարող է ունենալ խնդիրներ փաստաթղթի կյանքի կոչման հարցում՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի փոփոխության պատճառով: Այս մտավախությունները սրվեցին հատկապես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնի վրա:

Մի կողմից Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը հիմք է դրել Ուկրաինայի «լուսավոր ապագայի» համար, մյուս կողմից ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և հակամարտությունը ռազմավարական կարևորություն չի համարում ԱՄՆ շահերի համար: Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա հույսը դնելը, որ ԱՄՆ նոր վարչակազմը կհետևի Բայդենի վարչակազմի քաղաքականությանը՝ նման է աշխարհաքաղաքական ինքնասպանության: Բայց ունենք այն, ինչ ունենք…
Եթե փորձագետների գնահատականները ճիշտ են, և Երևանի ու Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը ենթադրում է միայն խորհրդատվական ծրագրերի աջակցություն, զինվորականների միջև փոխգործակցության միջոցառումներ, ապա առաջանում է օրինական հարց՝ կարող է արդյոք այդ պայմանագիրը փոխարինել ոչ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքին, այլևԻրանի հետ հնարավոր պայմանագրին:

Հավանաբար, Իրանում տեղյակ էին Փաշինյանի կառավարության մտադրությունների մասին, և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցը փորձ էր ՀՀ-ին առաջարկել այլընտրանք՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցություն Թեհրանի հետ, որն իր հերթին շուտով կստորագրի ՌԴ-ի հետ համապարփակ գործընկերության պայմանագիր: Սակայն Նիկոլ Փաշինյանն ընտրել է «թղթե շերեփը»։

Փաշինյանն, իհարկե, կարող է այս փաստաթուղթը համարել անձնական անվտանգության որոշակի երաշխիք: Բայց 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես ստորագրել էր նմանատիպ փաստաթուղթ Վաշինգտոնի հետ: Բայց այդ փաստաթուղթը նրան չփրկեց: Միաժամանակ պայմանագիրն, օբյեկտիվորեն, կարող է դառնալ Երևան-Մոսկվա հարաբերությունների լարվածության նոր կետ, որը կարող է օգտագործել Բաքուն և իրականացնել ագրեսիա ՀՀ-ի դեմ:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan