Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին
Դիտել նաև
Վրաստանում ԱՄՆ հանրապետականների ու դեմոկրատականների պայքարի շարունակությունն է. Ստեփան Դանիելյան
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո՝ լիկվիդացնում, ոչ թե աշխատանքից հեռացնում. Դանիելյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
«ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան
«Թե ում հրահանգով է նման հայտարարություն տարածվել, դժվար չէ կռահել»․ Գառնիկ Դանիելյան
Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին:
Դա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում: Այսինքն, ընդունվում են փաստաթղթեր, որոնց քննարկմանը Հայաստանն իր նախաձեռնությամբ չի մասնակցում, տեսակետ չի հայտնում, իր շահերից ելնելով առաջարկներ չի անում, սակայն ընդունված փաստաթղթերին ավտոմատ կերպով միանում է: Խոսքը գնում է անվտանգային համակարգի մասին:
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից