Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
12
Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պատերազմ Արցախում
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել

Փաշինյանի կառավարության այս վերջին որոշումը՝  ԵՄ-ին անդամակցելու գործնթաց սկսելու վերաբերյալ, նոր ու էլ ավելի լուրջ սպառնալիքներ է առաջացրել  երկրի  համար:

Ռուսական շրջանակների կոշտ արձագանքը, թերևս անարձագանք մնաց Հայաստանի քաղաքական դաշտում: Այստեղ տիրում է կատարյալ փլուզված իրավիճակ, երբ մարդիկ չեն զգում, որ գոնե տեսականորեն պատասխանատվություն են կրում երկրի և այստեղ ապրող ժողովուրդի համար:

Եթե ոմանք մտածում են, թե պատասխանատվության խնդիրը վերաբերվում է բացառապես Փաշինյանին, ապա չարաչար սխալվում են:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվում է Փաշինյանը, ով չի վախենում նման որոշումներ կայացնելիս:

Իսկ  որոշ փորձագետներ քննարկում են, թե այսպես կոչված  «ռուամետ»  ուժերը ինչպես են դիմակայելու այս խնդրին:

Նշենք որ նման կերպ մտածողները, ովքեր իրենց փորձում են դիրքավորել, որպես «հավասարակշռվածներ», իրականում քիչ են տարբերվում Փաշինյանից և նրա թիմակիցներից:

Քանի որ, երբ վաղը Հայաստանի համար ներկրվող գազի գինը 165 դոլարից դառնա 500 դոլար, և հայաստանյան ողջ տնտեսությունը կանգ առնի, այդ նույն  «վերլուծաբանները»  կսկսեն խոսել Փաշինյանի սխալների մասին և նույնիսկ կհայտարարեն, որ Փաշինյանի քայլերը սխալ էին, և ինքն է միակ պատասխանատուն այդ իրավիճակի համար:

Իսկ երբ դրանից հետո ադրբեջանական բանակը ներխուժի Հայաստան, առաջ գան հազարավոր զոհեր, այդ նույն շրջանակները արդեն «կործանարար»  կգնահատեն Փաշինյանի քաղաքականությունը և այնպիսի դիրքորոշումներով հանդես կգան, որ ներկայիս «ռուսամետները»   նրանց համեմատ կդառնան «արևմտամետներ»:

Ինչո՞ւ է այդպես ստացվելու՝ նույնպես հասկանալի է:

Քանզի Հայաստանում այս 30 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ձևավորել իրապես քաղաքագետների , քաղաքական գործիչների  դասակարգ, որը ոչ թե «օրվա կուրսով» կգնահատեր երևույթները, այլ կձևավորեր լուրջ դաս, որն էլ իր հերթին լուսավորչական աշխատանք կտաներ նաև լայն հանրության մեջ և, Հայաստանն էլ այս վիճակում չէր հայտնվի:

Այս պայմաններում, միակ լուծումը կոնկրետ միջավայր ձևավորելն է, որպեսզի այդ միջացայրում հնարավոր լինի ձևավորել այս իշխանությանը իրական այլընտրնանք:

Սակայն մեր դրսի «գործնկերները»  դա էլ են հաշվել և տարվա սկզբից որոշեցին քաղաքական դաշտում նոր ջրբաժաններ առաջացնել:

Այն,  որ այդ «դուրսը»  իրոք որ ունի լուրջ լծակներ՝ ազդելու համար Հայաստանի ողջ քաղաքական դաշտի վրա, ակնհայտ է:

Հայաստանից գողացված փողերը, որոնք գտնվում են արևմտյան օֆշորներում, այն հենքն են, որոնց միջոցով այդ նույն «դուրսը»  փորձում է ազդել նաև Հայաստանի քաղաքական կյանքի վրա՝ այդ գողացված փողերի տերերի միջոցով, թե իշխանամետ, և թե ընդիմադիր տիրույթներից:

Բայց այս մարտահրավերին էլ պիտի կարողանանք արժանապատվորեն դիմակայել, քանզի մենք այլ ելք չունենք:

 Նրանք   իրենց միլիարդավոր դոլարների փրկության հարցն են լուծում, իսկ մենք՝ մեր հայրենիքի փրկության խնդիրը:

Այս բազմաշերտ քաղաքական պատերազմում հաղթանակի համար անհրաժեշտ է համբերություն, չափի մեջ զսպվածություն և ճշգրիտ վերլուծված քայլեր:

Պարզ է մեկ բան.  Հայաստանի փրկության խնդիրը դժվարին է, բայց դրան այլընտրանք մենք չունենք: Մենք 100 տարի առաջ ստացել ենք ցեղասպանություն և կորցրել ենք մեր Հայրենիքի մեծ մասը:

Այսօր իրավունք չունենք կրկնելու նույն սխալները, քանզի այս անգամ կկորցնենք մեր Հայրենիքը ամբողդջությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan