Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնողի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում գրել է. «Տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»:
Մեր կողմից նկատենք. փաշինյանական ռեժիմի հռչակած «ժողովրդավարության բաստիոնում», փաստորեն, իշխանություն համարվողը մարդկանց աշխատանքից ազատում է բացառապես այն պատճառով, որ գործադուլ է արել: Երևի պետք է գոհ լինել, որ միանգամից չեն գնդակահարել կամ աքսորել Վարդենիս ու Աշոցք, չեն հանձնել ադրբեջանական ռեժիմին:
Ի՜նչ մարդու իրավունքներ, ի՜նչ ժողովրդավարություն:
Հատկանշական է, որ մայրաքաղաքի տնտեսությունը կառավարելու անկարողության համար քաղաքապետն ու նրա սպասարկուները աշխատանքից չեն ինքնաազատվում: