Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են փողոցային բախումներն ու անկարգությունների հրահրումները: Ինչպես հայտնի է, արևմտամետները, ժամկետն սպառող նախագահ Զուրաբիշվիլու գլխավորությամբ, ուժային բախման ու ընդհարումների են ելել գործող իշխանության դեմ: Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետում ոստիկանության ուժերի վրա, հրավառության խոշոր միջոցներ են գործածում, ապակողմնորոշող ճառագայթներ են կիրառում, փորձում են շենքեր հրդեհել և այլն: Ոստիկանությունն էլ կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, դիմում է ձերբակալությունների: Թե ինչ է ուզում Եվրամիության դրոշներով Թբիլիսիի կենտրոնական փողոցները զանգվածային անկարգությունների ու հրկիզումների վայրի վերածած ընդդիմությունը, որը բացահայտ կառավարվում է արևմտյան ազդեցության կենտրոնների կողմից, պարզ է:

Պարզ է նաև, թե ինչ դիրքավորում ունի Վրաստանի իշխանությունը: Սրանք արտաքուստ զուտ ներվրացական խնդիրներն են: Բայց նախ՝ իրականում վաղուց է այդ ամենը դուրս եկել ներվրացական հարթությունից, երկրորդ՝ այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել տեղի ունեցողի հետ կապված նույն Եվրամիության, արևմտյան կառույցների, նաև՝ առանցքային լրատվամիջոցների, առավել ևս՝ մեր «հայրենական արևմտամետների» հրապարակային դրսևորումները: Նույնիսկ կարելի է շրջանցել այն, որ արևմտյան ամենատարբեր գործիչներ միանգամայն անթաքույց, նույնիսկ ցուցադրաբար միջամտում են Վրաստանի ներքին գործերին, եթե չասենք՝ հրահրում են փողոցային անկարգություններ, խրախուսում են դրանք, պարզ ասած՝ «շիրա են տալիս»:

Առանցքայինն ու նրանց բոլորի բարոյազուրկ նկարագիրը բացահայտողն այլ բան է: Տեսեք, նույն Եվրամիությունը իր բազում պաշտոնական ու բարձր ներկայացուցիչներով, նույն արևմտյան կառույցներն ու արևմտյան երկրների դեսպանները, այսպես ասած՝ «միջազգային հանրությունը» հիմա միաբերան դատապարտում են Վրաստանի իշխանություններին, ոստիկանությանը և խրախուսում են զանգվածային անկարգությունների մասնակիցներին, այսպես ասած՝ ցուցարարներին, եթե կուզեք՝ փողոցային ապստամբներին: Բայց բացարձակապես այդ նույն եվրո-գործիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպանները ո՛չ մի անգամ ծպտուն իսկ չեն հանել բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաշինյանական ոստիկանությունը, ի դեպ, ֆինանսապես արևմտյան «բարեփոխումների» ենթարկված, Երևանի փողոցներում գազանաբար հարձակվում էր խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների, ծերերի ու հաշմանդամ մարդկանց վրա:

Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանք լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12-ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի վրա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:

Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը: Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan