Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։

Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով»:

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել եւ արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը: Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում եւ ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սեւագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, եւ երբ տան՝ կփոխանցի:

Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, եւ երբ կհրապարակվի։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan