Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ)
15
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Պատերազմ Արցախում
Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ «Ինքնիշխանները». ՔՊ-ականը մեկնել է Կիև՝ աջակցություն հայտնելու ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած» Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք» Դավութօղլուն Փաշինյանին ցույց տվե՞ց «ելքը» Մարզերից եկող ուսանողների համար դասի գալն արդեն արժե 1000 դրամ, դա աբսուրդ է․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ուսանողները միացան բոյկոտին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի քայլերը Սպասվում է ձյուն Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մոտավորապես այսպես՝ «Սուրո, Էդոյի հետ աստիճանների մոտ կանգնեք, յանի դիմավորում եք ինձ»»․ Կարեն Վրթանեսյան Ուսանողնե՛ր, թույլ մի տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը (տեսանյութ) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» բոյկոտի ակցիան բուհերում (ուղիղ) «Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում «Առանց Արցախի՞ եք քարտեզներ թողարկում»․ «Դե մեզ այդպես են հրահանգել» Հիմա հասկանալի է, թե ինչո՛ւ է Նիկոլը Երևանում թանկացնում ուղեվարձը Հայաստանը դարձել է քաղաքական մուրացիկ. Կարեն Միրզոյան Ու էս վիճակը կոչվում է տրանսպորտի բարեփոխում (տեսանյութ) Կարմիր կետագծերի թեմայով դատական վեճը շարունակվում է․ լավ լուր վարորդներին (տեսանյութ) Բա ասում էիք Տյառնընդառաջի տոնից հետո օրերը տաքանո՞ւմ են. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

Թշնամիներին՝ բարեկամ, բարեկամներին՝ թշնամի շինելու նուրբ արվեստը. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգային ժողովի նիստում.

« «Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել և տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։

Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի». Նիկոլ Փաշինյան, հոկտեմբեր 2020 թվական:

Հիմա՝ կա Եվրախորհրդի կոնվենցիա՝ ահաբեկչության կանխարգելման մասին։ Ընդունվել է 2005-ին։ Նպատակը՝ ահաբեկչության դեմ համապարփակ պայքար: Ահաբեկչության կանխարգելմանն ուղղված քայլեր, ֆինանսավորման կանխարգելում, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար, ահաբեկչության համար պատժամիջոցներ: Պահանջում է ԵԽ անդամ երկրներից ընդունել իրավական միջոցներ, որոնք կպատժեն ահաբեկչության կազմակերպումը, աջակցությունը, ահաբեկչական գործունեության մասնակցությունը:

Փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից Գլխավոր քարտուղարին հանձնվել է հայտարարություն.  «Ադրբեջանը հայտարարում է, որ չի կարող երաշխավորել Կոնվենցիայի դրույթների կատարումը ՀՀ-ի կողմից օկուպացված իր տարածքներում՝ մինչև այդ տարածքների օկուպացիայից ազատումը»։

Այդ հայտարարության առնչությամբ ՀՀ-ն ներկայացրել է առարկություն․ «Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է ԼՂ հիմնախնդրի էությունը՝ կապված հակամարտության պատճառների և հետևանքների հետ։ Հակամարտությունը ծագել է ԼՂ բնակչության ազատ կամքի ճնշմանը միտված ԱՀ-ի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է զանգվածային ռազմական ագրեսիան ինքնորոշված ​​ԼՂՀ-ի դեմ։ Արդյունքում՝ Ադրբեջանը օկուպացրել է ԼՂ մի քանի տարածքներ»։

2015-ին ընդունվել է լրացուցիչ արձանագրություն, որը, հաշվի առնելով արդի մարտահրավերները և տեխնոլոգիական զարգացումները, ընդլայնում է կանխարգելման դրույթները։ Այն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցները:

ՀՀ-ն լրացուցիչ արձանագրությունը վավերացրել է 2022թ․։ Ադրբեջանը վավերացրել է 2024թ․։ 

Ադրբեջանը լրացուցիչ արձանագրությունը ստորագրելիս ներկայացրել է հետևյալ հայտարարությունը․ «սույն Լրացուցիչ Արձանագրության դրույթները Ադրբեջանի կողմից չեն կիրառվի Հայաստանի նկատմամբ, քանի դեռ հակամարտության հետևանքները ամբողջությամբ չեն վերացվել և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունները չեն կարգավորվել»։

2005-ին Ադրբեջանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի մասին, 2024-ին՝ Հայաստանի մասին։ Եվ դուք ասում եք ինքնիշխան պետությո՞ւն ենք։ Ադրբեջանի համար՝ ահաբեկչական։

Հայաստանի Հանրապետությունը առ այսօր այս հայտարարության վերաբերյալ հրապարակային որևէ դիրքորոշում չի արտահայտել։

Եվրոպայի խորհուրդ, Հայաստանի խորհրդարան. Աժ նախագահ պարոն Սիմոնյան, առաջարկում եմ վաղը Արարատ Միրզոյանից բացատրություն պահանջեք՝ ինչպես է մեր ԱԳՆ-ը պատասխանել Ադրբեջանին։

Մի բան էլ, պարոն Սիմոնյան, ասացին՝ այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտե՞ք ինչու։ Ես Ձեր մասին չեմ խոսելու»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan