Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ)

Արդեն չորրորդ օրն է, ինչ  չեն դադարում զինված բախումները  Թբիլիսիի փողոցներում:

Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, ինչը սպասելի էր: Քանզի Արևմուտքը չէր պատրաստվում համակերպվել այդ ընտրության արդյունքների հետ:

Սակայն ընդդիմության գործողությունները լուրջ հեռանկար չէին խոստանում, քանի որ հանրության առնվազն կեսը դեմ էր Արևմուտքի ծրագրերին՝ Վրաստանը դարձնելու «երկրորդ Ուկրաինա»:

Ավելին, վրաց հասարակության մեծամասնությունը հասկանում էր, որ երկրի անդամակցությունը ԵՄ-ին, լավագույն դեպքում հեռահար գաղափար է, իսկ ահա Վրաստանի ներքաշվելը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, դրանից բխող հետևանքներով, իրական և ոչ հեռու ապագա:

Ահա թե ինչու վրացիների մեծ մասը չէր աջակցում  ընդդիմության քայլերին:

Սույն հանգամանքը խիստ մտահոգում էր արևմտյան շրջանակներին, քանզի վերջիններս հասկանում էին, որ կորցնելով Վրաստանը, նրանք կարող են կորցնել ողջ տարածաշրջանը, և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինան կարող է միայնակ մնալ:

Ահա թե ինչու Արևմուտքը որոշեց կտրուկ սրել իրավիճակը և օրեր առաջ, նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը ոչ լեգիտիմ ճանաչեց անցած վրացական ընտրությունները և կոչ արեց անցկացնել նոր ընտրություններ:

ԵՄ-ի այս ծայր աստիճան կոշտ և  կոպիտ որոշումը ստիպեց վրաց իշխանությանը պատասխան քայլն անել և, դրա արդյունքում, նույն օրը Վրաստանի վարչապետը հայտարարեց խորհրդարանում, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը:

Հենց այդ օրվանից էլ Թբիլիսիի փողոցներում սկսվեցին ընդդիմության ներկայացուցիչների  բախումները  ոստիկանության հետ:

Երկու օր անց,  ԱՄՆ-ի պետդեպը  նոյեմբերի 30-ին հայտարարեց   Վրաստանի հետ 2008 թվականի ռազմավարական գործընկերության խարտիայի դադարեցման մասին, այն  հիմնավորմամբ, թե   իբր,  իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ, հակասում է հանրապետության Սահմանադրությանը, որի 78-րդ հոդվածում ասվում է. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար»։

Սակայն, ի տարբերություն ԵՄ-ի, ամերիկացիների որոշման մեջ կար նաև երկխոսության հնարավորություն Իվանիշվիլիի թիմի համար:  Վաշինգտոնը հասկացրեց, որ իրենք կարող են վերանայել իրենց որոշումը, եթե Իրակլի Կոբախիձեի կառավարությունը «վերադառնա եվրատլանտյան ուղի», հետաքննի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումները և չեղարկի «հակաժողովրդավարական օրենքները»՝ «Թափանցիկության մասին». օտարերկրյա ազդեցություն» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»:

Այլ կերպ ասած՝ ամերիկացիները, ի տարբերություն եվրոպացիների, չէին պահանջում նոր ընտրություններ, ոչ լեգիտիմ չէին հայտարարում անցած ընտրությունները, քանի որ  չէին   ուզում ամբողջովին խզել կապերը Իվանիշվիլու թիմի հետ՝ տեղ թողնելով քաղաքական առևտրի համար:

Իր հերթին, Իվանիշվիլու թիմը չի էլ թաքցնում, որ պատրաստ է նման առևտրի, սակայն  հաջորդ տարվա հունվարի 20-ից հետո, երբ Սպիտակ տուն  վերադառնա Դոնալդ Թրամփը:

Ավելին, Կոբախիձեն հայտարարեց, որ անուղղակի բանակցություններն արդեն սկսվել են Թրամփի վարչակազմի հետ, և շատերը համոզված են, որ այս հարցում միջնորդի դերում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով ճանաչեց վրացական ընտրությունների լեգիտիմությունը և իր աջակցությունը ցույց տվեց Կոբախիձեի կառավարությանը:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ արևմտյան շրջանակները շտապեցնում են իրենց   վրացի  «գործակալ-գործնկերներին», որպեսզի նրանք օր առաջ կարողանան նոր «Մայդանի»   կազմակերպման միջոցով հեռանել Իվանիշվիլու թիմին իշխանությունից:

Արդեն գործի է դրվել ուկրաինական «Մայդանի»  գրեթե ողջ գործիկակազմը, փողոցային բախումներով, կրակոցներով և մնացած բոլոր փողոցային քայլերի զինանոցով:

Սակայն կա մի հանգամանք, որը գործում է Արևմուտքի դեմ:

Ուկրաինական  «Մայդանի»  ժամանակ շարքային ուկրաինացիները  անկեղծորեն համոզված էին, որ կարճ ժամանակահատվածում նրանք կհայտնվեին ԵՄ-ի կազմում, այլ ոչ թե՝ կդառնան Արևմուտքի «մանրադրամը»՝ ընդդեմ Ռուսաստանի:

Արդյունքում, նրանց երազանքները փլուզվեցին և  ստացան պատերազմ, տնտեսության քայքայում և մեծ զոհեր:

Իսկ ԵՄ-ի հեռանկարը այդպես էլ մնաց   հեռանկար:

Այդ ամենը տեսանելի է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին, և ուկրաինացիների փորձը ոչ ոք չի ուզում կրկնել, և այդ շարքում վրացիները բացառություն չեն կազմում, ինչքան էլ որ արևմտյան գրանտները կարողանում են Թբիլիսիի  փողոցներում անկարգություններ հրահրել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ մանրամասնություններ՝ «Միր» հեռուստաընկերության ռեպորտաժում
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan