Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին

Տեղեկություններ կան, որ Հալեպն արդեն ամբողջությամբ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը, որն այս պահին գտնվում է Հալեպում։

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը նոյեմբերի 30–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գրեթե ամբողջությամբ գրավել են Հալեպը։ Ըստ ԶԼՄ–ների` քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

«Պետական բոլոր կառույցները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները բոլորն իրենց տիրապետության տակ են անցել։ Ահաբեկչական խմբավորումները բոլոր թաղամասերում են»,-նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, ցերեկային ժամերին մարդիկ կարողանում են ազատ դուրս գալ։ Խանութների մի մասը բաց է, սակայն վաճառակետերում հաց չկա, իսկ սննդամթերքի մյուս տեսակները դեռ հասանելի են։ Չեն գործում բանկերը, այդ պատճառով մարդիկ կենցաղային, նյութական լուրջ խնդրի առաջ են հայտնվել։

«Սիրիական և ռուսական օդանավերը սկսել են հարվածներ հասցնել, բայց խնդիրն այն է, որ բոլոր այն վայրերը, որտեղ կենտրոնացած են ահաբեկչական խմբավորումների անդամները, բնակելի շրջանների մոտ են։ Քիչ առաջ էլ ավիահարված եղավ, բնակչությունն արդեն ահուսարսափի մեջ է, բայց սիրիական բանակին էլ այլ բան չի մնում․ ցամաքային հարձակում չի կարող գործել, դրա համար մնացել է օդայինը»,-նշեց Գաբրիելյանը։

Հալեպ-Դամասկոս մայրուղին շարունակում է փակ մնալ, ահաբեկիչներն են փակել։ Ըստ Գաբրիելյանի՝ խոսակցություններ կային, որ քրդական խմբավորումները խնդրել են մարդասիրական միջանցք տրամադրել ընտանիքներին դուրս բերելու համար։ Խոսքը մոտ 38 հազար ընտանիքի, այսինքն՝ գրեթե 200 հազար մարդու մասին է, սակայն ճանապարհը փակ է։

Կազմակերպված տարհանում քաղաքում չի արվել, ուրբաթ օրը կեսօրից հետո մեծ թվով մարդիկ անձնական նախաձեռնությամբ դուրս են եկել քաղաքից։

«Հալեպն ունի 3 միլիոն բնակչություն։ Ասում են, որ այդ օրը մի քանի ժամում մոտ 1 միլիոն մարդ է քաղաքից դուրս եկել, դրա համար էլ ճանապարհներին սարսափելի խցանում էր, 2 ժամվա ճանապարհը մարդիկ մոտ 30 ժամում էին անցնում»,-նշեց Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ ուրբաթ օրը քաղաքից դուրս եկածների թվում նաև հայեր են եղել, որոնք տեղափոխվել են Սիրիայի առավել ապահով շրջաններ։ Ինչ վերաբերում է հայ համայնքի շրջանում զոհերին և վիրավորներին, այս պահի դրությամբ միայն մեկ զոհ կա․ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Հալեպից դուրս։

Համայնքի կառույցները՝ ակումբները, առաջնորդարանը, մշտական կապի մեջ են բնակիչների հետ, գործում են թեժ գծի հեռախոսահամարներ, որոնցով համայնքի անդամները կարող են զանգահարել խնդիրների դեպքում։

«Շատ անորոշ, սպասողական վիճակ է»,-ասաց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ ահաբեկիչները փորձում են բնակիչների հետ բախումների չգնալ, բայց հիմա է այդպես, չափազանց անկայուն իրավիճակ է, որովհետև նրանք էլ են գործում ըստ հրահանգի, այսինքն՝ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, երբ այլ հրահանգ լինի։

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս իրադարձությունների ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ: Երեկ նա մեկնել է Դամասկոս, հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արաղչիի ուղևորության հաջորդ կետն Անկարան է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan