Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
10
Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պատերազմ Արցախում
Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ)

«Կոլեկտիվ Արևմուտքը» պարտություն է կրում Ուկրաինայում և, որպես հատուցում, ուզում է ռևանշի հասնել Վրաստանում

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  հայտարարեց, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

«Մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ, մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից»,- ասել է  նա։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշեց, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը:

Այս փուլում, նշեց  Վրաստանի վարչապետը,  ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է։ Նա նաև  հայտարարեց, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»։

Կառավարության ծրագիրը, որը Կոբախիձեն ներկայացրել է խորհրդարան, կոչվում էր   «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ՝ Եվրոպայում»։

Իր ծրագրում Կոբախիձեն այս որոշումը հետևյալ կերպ է բացատրել (ներկայացնենք նրա ելույթի ամբողջական հատվածը՝ կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ).

«Մեր նախընտրական կարգախոսն էր՝ «Միայն խաղաղությամբ, արժանապատվությունով և բարգավաճմամբ՝ դեպի Եվրոպա»

Մեր նպատակն է. արժանապատվորեն պաշտպանել մեր երկրի շահերը, այդ թվում՝ արժանապատվորեն հասնել Եվրամիությանն անդամակցությանը, ինչպես նաև՝ բարելավել մեր երկրի բարեկեցությունը։ Արժանապատվությունն առաջին և գլխավոր երաշխիքն է, որ մենք պաշտպանելու ենք մեր ազգային շահերը։ Մեր խնդիրն է, ինչպես բխում է մեր կարգախոսից և կառավարության ծրագրից, շարժվել դեպի Եվրամիություն։  Մեր նպատակը, Եվրամիությանն անդամակցությունն է մինչև 2030 թվականը։ ԵՄ-ն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, և այստեղ է արժանապատվության հետ կապված գիծը։ ԵՄ-ն նույնպես պետք է ապացուցի, որ հարգում է մեր արժանապատվությունը:

Երբ մենք խոսում ենք դեպի Եվրոպա խաղաղ ճանապարհով շարժվելու մասին, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ իր համար սկզբունքորեն կարևոր է, որ մենք խաղաղությամբ շարժվենք դեպի իրեն։ Երբ խոսքը դեպի Եվրոպա արժանապատվորեն շարժվելու մասին է, կարևոր է, որ ԵՄ-ն պաշտպանի մեր ազգային շահերն ու ավանդական արժեքները։ Երբ մենք խոսում ենք բարեկեցությամբ Եվրոպա տեղափոխվելու մասին, որոշ մարդիկ փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը` նշելով, թե նախ պետք է դառնալ ԵՄ անդամ, այնուհետև կարող ես հասնել բարգավաճման: Իրականում, դա հակառակն է՝ նախ պետք է հասնել բարեկեցության որոշակի մակարդակի, և միայն դրանից հետո կընդունվես ԵՄ: Այստեղ էլ ԵՄ-ն պետք է ցույց տա, որ մեր երկրի տնտեսական զարգացումը և բնակչության բարեկեցության բարելավումը արժեքավոր և սկզբունքորեն կարևոր են իր համար»։

Վրաց և արևմտյան փորձագետների կարծիքով, Կոբախիձեի ակնարները կապված էին այն հանգամանքով, որ 2028-ին ԵՄ-ում իշխանության կգան նոր քաղաքական ուժեր, որոնք համահունչ կլինեն հին արևմտյան արժեքներին և դրանից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանին անդամակցել ԵՄ-ին:

Բացի այդ, նշում են փորձագետները, ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված կլինի, վերականգնված կլինեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները, և Վրաստանի՝ դեպի Եվրոպա քայլերը «ուկրաինական զարգացումներին»  չեն նմանվի:

Պետք է նշել, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների այս ռազմավարությունը դրական է ընդունվում վրաց հանրության մեծ մասի կողմից, որտեղ պատրաստ չեն գենդերային  հավասարության արժեքները ներմուծել երկրի արժեքների  մեջ, իսկ  արտաքին  ոլորտում հայտնվեն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ՝  ընդդեմ Ռուսաստանի :

 Ռուս-ուկրաինական պատերազմն էապես ազդեց մարդկանց գիտակցության վրա, իսկ արևմտյան լիդերների հիստերիկ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Եվրոպայում Վրաստանը դիտարկում են, ոչ այնքան որպես լիիրավ անդամի թեկնածու, որքան՝ մանրադրամ, որը պիտի օգտագործվի Մոսկվայի դեմ:

Վրաց հանրությունը այդ դերի մեջ հայտնվեց  2008-ին և դրանից ոչ թե շահեց, այլ՝ կորցրեց:

Իսկ ուկրաինական փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի անցկացումն է:

Այսօր, նույնիսկ նրանք ցինիկաբար պահանջում են արդեն Զելենսկուց, որ նա զորակոչի տարեթիվը 25-ից իջեցնի մինջև 18-ի:

Այսինքն՝ շարունակի ցեղասպանել երիտասարդ ուկրաինացիներին, հանուն Արևմուտքի, որն ունի նպատակ. պայքարել Մոսկվայի դեմ, սակայն ոչ իր ձեռքերով:

Վրաց ժողովուրդը չի ուզում այդ նվաստացուցիչ դերում հայտնվել, այդ իսկ պատճառով էլ Արևմուտքը ցանկանում է իր հերթական «գունավոր հեղափոխության» միջոցով փոխել իշխանությունը, որպեսզի Վրաստանից «երկրորդ ճակատ»  բացվի ընդդեմ Ռուսաստանի:

Բնականաբար, Արևմուտքը իր զինվորներին չի ուղարկի ռազմաճակատ, չէ՞ որ դրա համար նախատեսված է օգտագործել ուկրաինացիներին և վրացիներին:

Իսկ վերջիններս դիմադրում են, այդ իսկ պատճառով էլ Թբիլիսիի փողոցներում այսօր Արևմուտքը զինված բախումներ է հրահրում, որ հասնի իշխանափոխության և կյանքի կոչի իր ծրագրերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan