Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Եթե գա նոր կառավարություն և վերսկսի պատերազմը, ուրեմն խելագար է․ Վազգեն Մանուկյան

Կարո՞ղ է գալ նոր կառավարություն և վերսկսել պատերազմը․ եթե մեկն այդպիսի բան անի, ուրեմն խելագար է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիների հետ հանդիպմանը ներկայացնելով, թե ինչ պիտի անի նոր կառավարությունը։

«Ներկա պայմաններում  պատերազմ վերականգնելը դա խելագարություն է։ Առնվազն 2-3 տարի պետք է, որպեսզի բանակը մի քիչ գոնե ոտքի կանգնի։ Դրա համար ցանկացած պատերազմ մեզ համար հիմա անցանկալի է։ Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու Արցախը երբեք իրենց նախաձեռնությամբ պատերազմ չեն սկսել․ դիմացինը պատերազմ է սկսել, մենք հաղթել ենք կամ այս անգամ պարտվել ենք։ Բայց մեր կողմից չէ, որ պիտի պատերազմ սկսվի։ Սա գլխներիցդ հանեք, որ պատերազմ ենք սկսելու։ Մենք շատ բանի կարող ենք հասնել, կարող ենք հզորանալ, բայց այս պահին մտածել պատերազմի մասին անհեթեթություն է»,-վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ պետք է վերցնեն և քննարկեն եռակողմ հայտարարությունը և պահանջեն, որ առաջին կետը կատարվի՝ Կուբաթլուի և Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այնտեղ էլ մնան, ոչ թե Սյունիքի դեմ կանգնեն։

Ապա 8-րդ կետը՝ գերիների վերադարձի մասին, ըստ նրա, պարտադիր պիտի կատարվի։

Հաջորդ անելիքը Արցախի հարցը նորից մտցնելն է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների օրակարգ։

«Նախևառաջ Արցախի ամբողջությունը պետք է ապահովել՝ իբրև Արցախն առանին միավոր և շարունակել բանակցություններն իբրև Արցախն առանձին միավոր։ Եռանախագահները դրանում շահագրգռված են, Ադրբեջանը՝ ոչ։ Ուրեմն մեզ սպասվում է բավականին մեծ քաղաքական պայքար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Անվտանգության խնդիրը լուծելու համար, նրա խոսքով, պետք է շտապ՝ 2-3 տարում կարողանալ վերականգնել բանակը։

«Ես ձեզ ասեմ՝ առանց Ռուսաստանի․․․ մեր խաղաղությունը հիմա պաշտպանում է Ռուսաստանը, ես չգիտեմ, եթե Ռուսաստանը չլիներ, ինչ կանեին Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ռուսաստանը նաև միակ այն երկիրն է, որտեղից զենքը կարող ենք կամ ձրի վերցնել, կամ շատ էժան գնել և արագ ոտքի կանգնել։  Տարիների ընթացքում մեր ընդհանուր շահերը համընկնելու են»,-ասաց ՎԱզգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք հիմա ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով․ նրա հանդեպ արհամարհանք կա՝ վստահեցրեց Մանուկյանը։

Անվտանգության հետ միասին, նրա խոսքով, պետք է ներքին անվտանգությունն էլ ապահովենք։

«Մենք ուշադրություն չդարձրինք, երբ արտասահմանյան ֆոնդերով սկսեցին ֆինանսավորել մեր երիտասարդներին։ Ու մեկ էլ կամաց-կամաց պարզվեց, որ երիտասարդները մտածում են լրիվ ուրիշ ձևի։ Եվ հիմա Հայաստանում մենք ունենք երիտասարդության մի շերտ, որը գնաց պատերազմում զոհվելու և երիտասրադության մի շերտ, որի համար «հայրենիք» բառը ոչ մի արժեք չունի»,-ասաց նա։

Բացասական այս երևույթի դեմն առնելու համար, նրա խոսքով, պետք է ընդունել օրենքներ, բայց դա չի նշանակում բոլոր կազմակերպությունները փակել, այլ ունենալ օրենք՝ ինչ կազմակերպություններ իրավունք ունեն այստեղ ֆինանսավորվելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan