Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հաղթեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ կուրթանեցի Մեխակը

Կուրթանեցի 34-ամյա Մեխակն ասում է, թե Նիկոլ Փաշինյանն իրենց զրույցի ժամանակ իրեն հաղթեց, բայց նա սխալվում է: Հաղթեց հենց ինքը՝ իր համեստությամբ, իր պահվածքով, եթե ուզում եք՝ իր խեղճությամբ: Հաղթեց, այն էլ բացահայտ առավելությամբ: Այդ պահին ես ամաչեցի, որ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է:

Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը կոպտում է, վիրավորում իրեն դիմողներին, իր առջեւ հարց բարձրացնողներին, նրանց, ում ասում էր՝ դու մենակ չես, մենակ չես, մենակ չես: Նա վիրավորում է գրեթե բոլորին: «Ու ոչ միայն դու, այլ քո կարգավիճակում գտնվող բոլոր մարդիկ»,-ասաց Փաշինյանը կուրթանեցի 34-ամյա բազմաթիվ հիվանդություններ ունեցող երիտասարդին, եւ ոչ միայն նրան ու հեռացավ: Դեռ լավ է, որ չասաց՝ ձեզ նման շնաբարո դուրսպրծուկներին:

Գուցե այդ պահին Փաշինյանին եւս թվում էր, թե ինքը հաղթեց կուրթանեցուն, մյուսներին, բայց ինքը եւս սխալվում է: Ի դեպ, կուրթանեցի «առողջ» տղան Փաշինյանին չէր դիմում որպես մեկ այլ առողջ տղայի, այլ վարչապետի: Այո, վարչապետը, կառավարությունը պարտավոր են ամեն ինչ անել, որ ոչ միայն այս երիտասարդը, այլեւ մյուս բոլոր երիտասարդները կարողանան այս կամ այն ձեւով բնակարանային խնդիրը լուծել:

Լոռու մարզում, Տավուշի մարզում, Սյունիքում ապրում են բազմաթիվ աշխատող եւ առողջ տղաներ, որոնք ամուսնացել են, բայց տան խնդիրը չեն կարողանում լուծել: Եւ հենց վարչապետի եւ կառավարության խնդիրն է օգնել նրանց: Ոչ բոլորին է բախտ վիճակվում գալ Երեւան ու հանդիպել ....

Ցավ ես ապրում, մեծ ցավ, երբ լսում ես կուրթանեցի Մեխակին, բայց նաեւ հասկանում ես, թե ինչ ուժեղ մարդ է նա: Նա լրագրողի հետ կարճ զրույցում օգնություն չէր խնդրում, այլ բացատրում, արդարանում էր, թե ինչու է մոտեցել վարչապետին: Նա հաղթեց վարչապետին նաեւ նրանով, որ մի քանի րոպեի ընթացքում շնորհակալությամբ լցված նշեց իր մորաքրոջ որդու եւ գյուղապետի մասին, որոնք օգնել են նրան բուժստուգում անցնել:

Ընդունենք, որ մեր օրերում ոմանք մոռանում են անգամ միլիոն անգամ ավելի արված օգնությունները, անգամ հրապարակայնորեն հրաժարվում դրանից:

Վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն եւ Մեխակին եւ նրա երեխաներին, բայց մնալու է ծանր նստվածքը: Քաղաքակիրթ, կիսաքաղաքակիրթ երկրներում այս միջադեպից հետո վարչապետը ներողություն կխնդրեր եւ հրաժարական կտար: Ավելին, կառավարող կուսակցությունը առաջինը կբարձրացներ նրա հրաժարականի հարցը: Մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ ՀՀ հպարտ քաղաքացուն վիրավորելուց հետո վարչապետը շտապեց ուղղաթիռ նստել, թեեւ գտնվում էր արձակուրդում:

Սա Նիկոլ Փաշինյանի, բայց նաեւ Հայաստան պետության ծանր պարտությունն էր:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan