Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ուշադրություն է դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեպպիի հայտարարություններին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում, գրում է РИА Новости-ին։
«Մեզ այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել հետխորհրդային տարածքում իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Բայց Հիպիի խոստովանությունները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Դիվանագիտական վարչությունը նշել է, որ այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է։
Աղբյուր՝ News.am