Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
![Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»](/timthumb.php?src=/disc/05-04-24/9ca095c64a0e35add5ff38ce9e0253d6.jpg&w=450)
Դիտել նաև
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային եւ այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը»։