Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց
Դիտել նաև
Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը
Տիրան Խաչատրյանի գործով նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի
Տիրան Խաչատրյանի կալանավորումը հիմնազուրկ է. փաստաբանական խումբ
Մանրամասներ Տիրան Խաչատրյանի գործից
Տիրան Խաչատրյանին կանչել են «ատչյոտ տալու», չորսով մեկի դեմ են հարձակվել, վերջինս էլ իր զենքից օդ է կրակել
Այսօր դատարանն ընթերցեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի ազատ արձակման որոշումը։ Որոշում կայացվեց խափանման միջոցը փոխվել՝ կալանքը վերացնել, և արպես խափանման միջոց ընտրել 5 մլն դրամ գրավը։ Ինչպես նաև նա չի կարող հանրապետությունից բացակայել։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Տիրան Խաչատրյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: