Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Հ1-ը հատուկ պահպանվող օբյեկտ է. մեր ծառայությունն ենք իրականացնում. ոստիկանապետ Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է Ինչ իրավիճակ է իսրայելա-լիբանանյան սահմանին․ ռեպորտաժ առաջնագծից

Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը

Կալանքի տակ գտնվող ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի փաստաբանները հանդես են եկել հայտրարությամբ․

«ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը, ինչը կհաստատվի նաև հրապարակային դատավարության ընթացքում։

Ավելին՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնականում վկայակոչվող միակ «ապացույցը», որը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և հարցաքննվող անձի տված ցուցմունքների աղավաղմամբ, հերքվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա իրականացված առերես հարցաքննության արդյունքում։ Ինչ վերաբերում է մինչ օրս Տիրան Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին, ապա նշենք, որ առաջին դատական նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաև փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից և կիրառել այլընտրանքային խափանման միջոց։

Կարծում ենք, որ ի սկզբանե բացակայում էին Տիրան Խաչատարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, բայց մանավանդ այս փուլում այդպիսի անհրաժեշտության մասին խոսելը զուրկ կլինի որևէ տրամաբանությունից, քանի որ քրեական վարույթի ընթացքում վարույթային գործողությունների ավարտով պայմանավորված՝ վերացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչվող «վարույթի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու» առանց այդ էլ գոյություն չունեցած հավանականությունը։ Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով և նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որևէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, էլ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը։ Հուսով ենք, որ թե՛ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի և թե՛ գործի ըստ էության քննությունները կիրականացվեն օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության պահանջների պահպանմամբ։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2021 թվականը՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում գրանցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով։ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan