Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Վարկային ասեղների վրա «պառկած».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընթացիկ աշխարհաքաղաքական խաչմերուկների և «կողմնորոշումների» հորձանուտում, որի մեջ այս իշխանությունը ոտքովգլխով ընկղմել է Հայաստանը, Փաշինյանն իր քպականներով ու մերձիշխանական «Նիկոլից ավելի նիկոլներով» մանթրայի նման սղոցում են հանրության ուղեղները, թե՝ Արևմուտքը կօգնի, փող կտա, այս, այն...
Նախօրեին ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանն «անկեղծության բռնկման պահ» էր ունեցել լրագրողների հետ զրույցում: Չէ, այն մասին չէ, որ 2024 թվականին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չեն բարձրացնելու, այս կառավարությունից այլ բան սպասելի էլ չէր, և հետո՝ դրան դեռ կանդրադառնանք: Խոսքն այս անգամ այլ «անկեղծության բռնկմանն» է վերաբերում՝ առ այն, որ 2,6 միլիարդ եվրոն, որ Եվրամիությունը նախատեսում է տրամադրել, հո նվե՞ր չէ, դրա զգալի մասը... վարկային միջոցներ են:
Նա, իհարկե, մի փոքր այլ տոնայնությամբ ասաց, բայց իմաստը դա էր: Չնայած, առանց իր ասելու էլ կռահելի էր, որ 2,6 միլիարդ, այն էլ՝ եվրո, այն էլ՝ Արևմուտքը, ոչ մեկին «աչքերը բաց» հենց այնպես, այսինքն՝ նվեր չի տա: Ոչ մեկը չի տա, առհասարակ, առավել ևս՝ Եվրոպան:
Ու, գիտե՞ք, մարդ քիչ է մնում կարոտի նախորդ իշխանության ժամանակ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանին, դե, այն «հին» Փաշինյանին՝ «ժողովրդական տրիբունին»: Այն «հին մոդելի» Փաշինյանը, այս ֆինանսների փոխնախարարի խոսքը դեռ չհրապարակված, կսլանար ԱԺ ամբիոնի մոտ ու մի քանդարար տոնայնությամբ, պատկերավոր ասած՝ «կծեփեր պատերին», «կփռեր ասֆալտներին», թե՝ «ահա՜, տեսե՜ք, Հայաստանը ճկռել է պարտքերի տակ, իսկ սրանք նորանոր պարտքեր են ավելացնո՜ւմ…» և այլն:
Բայց հիմա ի՛նքն է միանձնյա Հայաստանապետը, վարչապետը, ֆինանսապետը, պարտքապետը: Ու… նորանոր պարտքեր է ավելացնում: Դե, այլ ավիրումներին զուգահեռ...
Ի դեպ, եթե 2018-ին ՀՀ պետական պարտքը մոտ 6-7 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն արդեն հատել էր 11 միլիարդ դոլարի շեմը: Հիմա նոյեմբերն է, ու եթե հաշվի առնենք վերոնշյալ «անկեղծության բռնկումների» բովանդակությունը՝ սարսափելի է մտածել, թե տարեվերջին ինչ թվերի հետ ենք գործ ունենալու:
Այսինքն, եթե բոլոր նախորդ իշխանությունները, միասին վերցրած, մի 6-7 միլիարդի պարտք էին «հավաքել», ապա միայն Փաշինյանի կառավարությունը ու միայն վերջին 5 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկել է երկրի պետական պարտքը, արտաքին պարտքը՝ ներառյալ:
Ու խոսքը նրանց մասին է, որոնք տարիներ շարունակ քաղաքական դիվիդենտներ էին «քամում» նաև «արտաքին պարտք» ասածից, վարկ վերցնող կառավարություններին գամում էին անարգանքի սյուներին:
Ի դեպ, ԵՄ վարկի մասին: Այն, որ 2,6 միլիարդ եվրո է: Նորից ասենք՝ երբեք ոչ մեկը ոչ մեկին «սիրուն աչքերի» համար փող չի տալիս, նույնիսկ վարկ: Այն էլ՝ միլիարդներով: Այդ միլիարդների համար որոշ «երգեր» են պատվիրվում: Իսկ վերջնարդյունքում այդ կործանման «երգերի» համար… ժողովուրդն է վճարելու: Ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես...»
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan