Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
11
Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Պատերազմ Արցախում
Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը

Կառավարությունը ստիպված կլինի 2 մլրդ դոլար վճարել պարտքերը փակելու համար

Իշխանության ջանքերով Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելացել է, այն էլ գերազանցապես կառավարության վերցրած ահռելի պարտքերի պատճառով։ Բայց այսօր կխոսենք ոչ թե պարտքերի աճի, այլ սպասարկման մասին։ Այն մասին, թե ինչպիսի հսկայական գումարներ են վճարվում վերցրած պարտքերը փակելու համար։

Վերջին տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սարսափելի աճել են ոչ միայն պետական պարտքերը, այլև պարտքերի սպասարկման ծախսերը։ Կառավարությունն ամեն տարի խոշոր գումարներ է վճարում, որպեսզի մարի իր վերցրած պարտքերը։ Վճարում է, բնականաբար, ոչ թե իր գրպանից, այլ հարկատուների փողերի հաշվին։ Դրա համար այդքան անխնա ծանրաբեռնում է պարտքը։

Միայն այս տարի պարտքի սպասարկման համար 2,7 տրիլիոն դրամանոց եկամուտներ ունեցող Հայաստանի բյուջեն կվճարի 805 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլրդ դոլար։

Խոսքը տոկոսների ու մայր գումարների մարման մասին է, որոնք նախորդ տարվա համեմատ՝ 200 մլրդ դրամով կամ գրեթե 500 մլն դոլարով կավելանան։

Երկու միլիարդ դոլարը, որն այս տարի պիտի վճարվի կառավարության պարտքը սպասարկելու համար, հսկայական ծանրություն է մեր բյուջեի վրա։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում դա արվում է նոր պարտքեր ներգրավելու միջոցով։ Նոր պարտքեր են վերցնում՝ եղածները փակելու համար։ Եղածները չեն կարողանում սպասարկել՝ նորերն են վերցնում։

Այսպիսի արատավոր քաղաքականությունը երկիրը թաղում է պարտքերի մեջ, որից երբևէ հնարավոր չի լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ։

Ու չնայած սպասարկման համար վճարվող ահռելի գումարներին, տարեցտարի պարտքն ավելանում է։

Այս տարի էլ նույնը կլինի։

Սպասվում է, որ կառավարության պարտքը կավելանա ևս 655 մլրդ դրամով՝ հասնելով 5,3 տրիլիոն դրամի՝ ընդհուպ մոտենալով 13 միլիարդ դոլարին։

Երբեք և ոչ մի կառավարություն այսքան մեծ պարտքեր չի վերցրել ու ծանրաբեռնել պետական պարտքի սպասարկումը։

Հինգ-վեց տարում, տարադրամով արտահայտված, գրեթե 5 մլրդ դոլարի պարտքեր են ներգրավել։ Զարմանալի չէ, որ սպասարկումն էլ հասել է այդպիսի ահռելի չափերի։

Այս տարվա համար նախատեսված 805 մլրդ դրամից 483 միլիարդը կուղղվի պարտքի մարմանը, իսկ մնացած 322 միլիարդը՝ տոկոսների վճարմանը։

Պետական բյուջեի վրա շուրջ 644 մլն դոլար կնստի միայն արտաքին պարտքի մարումն ու տոկոսների վճարումը. մարումը կկազմի 434 մլն դոլար, տոկոսների դիմաց կվճարվի 210 մլն դոլար։

Եվս 72 միլիոն կվճարվի արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով ներքին տնտեսությունից վերցրած տարադրամային պարտքերի սպասարկման համար։

Վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն դրամային, այլև տարադրամային պարտքեր է վերցնում ներքին շուկայից։ Պարտատոմսեր է տեղաբաշխում ու վերածում տարադրամային պարտքի։

Նախկինում տարադրամային պարտքեր միայն դրսից էին ներգրավվում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունները որոշել են, որ նաև ներսից պետք է ներգրավեն, չնայած դրանք ավելի թանկ միջոցներ են, քան միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավվող վարկերն ու փոխառությունները։

Բայց քանի որ կառավարությանն այդքան էժան վարկեր ու փոխառություններ տվող չկա դրսում, ներսից են ներգրավում՝ ավելի բարձր տոկոսներով։ Ներգրավում են ու ծանրացնում պարտքի նաև տոկոսային բեռը։

Ներքին շուկայից կառավարության ներգրավված տարադրամային պարտքերն արդեն անցնում են կես միլիարդ դոլարից։

Այդ գումարների տոկոսները միայն այս տարի կկազմեն 72 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ կառավարությունը տարադրամային պարտքերի սպասարկման գծով պետական բյուջեից կվճարի 716 մլն դոլար։

Մնացածը կլինի ներքին պարտքի սպասարկումը, որը կկազմի 515 մլրդ դրամ, տարադրամով արտահայտված՝ ավելի քան 1,2 մլրդ դոլար։

Խոսքը դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումից ներգրավված պարտքերի սպասարկման մասին է, որին ուղղվող գումարներն անցած տարվա համեմատ կտրուկ ավելացել են։ Անցած տարի 350 մլրդ դրամի կարգի էին։ Այս տարի աճել են գրեթե 47 տոկոսով։

Գումարի մեծ մասը կուղղվի մարմանը։ Կառավարությունը մտադիր է 305 միլիարդի մարում իրականացնել։

Տոկոսները բյուջեի վրա կնստեն գրեթե 210 մլրդ դրամ։

Ներքին պարտքերի սպասարկումը գնալով շատ ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից։ Այդպես է, որովհետև կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ներքին պարտքերին։

Ակնկալվում է, որ վերջին հատկապես երկու տարվա կտրուկ ավելացումից հետո, արդեն այս տարի ներքին պարտքը տոկոսային հարաբերությամբ գրեթե կհավասարվի արտաքինին, տարբերությունը շատ քիչ կլինի՝ ի համեմատ 5-6 տարի առաջվա։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ոչ միայն պարտքն է մեծ տեմպերով ավելացել, այլև կառուցվածքն է էապես փոխվել. արտաքին էժան վարկերին փոխարինելու են եկել ներքին թանկ պարտքերը։

Ժամանակին նախկիններին մեղադրում էին պարտքեր վերցնելու մեջ, որքան էլ դրանք անհամեմատ էժան պարտքեր էին, իրենք ոչ միայն մեծ պարտքեր, այլև շատ ավելի թանկ պարտքեր են վերցրել ու այսօր էլ շարունակում են նույնն անել։ Նաև դա է պատճառը, որ պարտքի սպասարկումը մեծապես ծանրացել է։

Ծանրացել է՝ ինչպես հսկայական նոր պարտքերի, այնպես էլ՝ բարձր տոկոսավճարների պատճառով։

Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը բարձրացել է ևս 2,7 տոկոսային կետով։

Կար ժամանակ, երբ Հայաստանի պարտքի միջին տոկոսադրույքն էր այդպիսին, նույնիսկ ավելի ցածր։

Հիմա հասել է 7 տոկոսի։

Բայց դա էլ դեռ վերջը չէ. այս տարի էլ կբարձրանա։ Կառավարության գնահատումներով, կհասնի 7,2 տոկոսի։

Հիմա հավանաբար զարմանալի չէ, թե ինչու ենք տարեկան այդքան մեծ գումարներ վճարում պարտքերի մարման ու տոկոսների սպասարկման համար։

Մի քանի տարում պարտքերը գրեթե կրկնապատկել են, իսկ պարտքի գինը կտրուկ բարձրացրել ու թանկացրել։ Արդեն իսկ լուրջ ծանրություն են թողել բյուջեի վրա՝ միայն թանկ պարտքեր ներգրավելու հաշվին։ Բայց շարունակում են նույնն անել։ Մտադիր էլ չեն կանգ առնել։ Չնայած այլևս կանգնելու հնարավորություն էլ չկա։ Պարտքը ձնագնդի նման ավելանում է ու մեծացնում բյուջեի սպասարկման բեռը։ Այս տարի պարտքի միայն տոկոսավճարը կհասնի ՀՆԱ 3,1 տոկոսին՝ կազմելով բյուջեի ծախսերի 10 տոկոսը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>