Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ՀՀ-ն դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Դիտել նաև
Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից, պատերազմը եղել է դավադիր․ Սեյրան Օհանյան
Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա. Սեյրան Օհանյան
Աբսուրդ է՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ դրան. Ագնեսա Խամոյան
Եթե ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, ավելի բարդ է լինելու իրավիճակը․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Թող գան, զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, բայց նման գործընթացի մասին տեղյակ չեմ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Այս քննարկումը անց է կացվում բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, երբ Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրի, ահագնացող սպառնալիքների վրա ազդում են ոչ միայն աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային դերակատարումների շարունակական գործողություններն ու ճնշումները, այլև իշխանությունների կողմից գերակա ու անվտանգային խնդիրների անտեսմամբ ձախողված ու տապալվող պետական կառավարումը, որն անկասկած իշինքնիշխանության կորստի և Արցախի հայաթափման առիթ է: Այս մասին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Խորհրդարանական կառավարման երկրում իշխանության բաժանման ու հավասարակշռման սկզբունքը խախտող գործադիր իշխանության կցորդ հանդիսացող խորհրդարանական մեծամասնության կողմից Հայաստանի իրական օրակարգի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունների մշտական տապալումները, որոնք անպատժելիորեն իրականցվում են սահմանդրության և օրենքի կոպիտ խախտմամբ անկասկած ազդում են ԱԺ բնականոն ընթացքի վրա: Այս բացառիկ և խիստ ծայրահեղ հանգամանքներում խորհրդարանի լեգիտիմությունը միանշնական կասկածի տակ է դրվում հենց քաղաքական մեծամասնության գործողությունների պատճառով»,-ասաց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշում է, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ.
«Հարց է ծագում՝ Հայաստանն արդյո՞ք իր անվտանգության երաշխավորն է այսօր»:
Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում: