Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
27
Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ Պատերազմ Արցախում
Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Որն էր Աննա Հակոբյանի նպատակը. Բորիս Մուրազի Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ» Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ» Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի Ընդդիմության ընդդիմությունը «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած» Ամերիկացիները IRI-ի հարցմամբ ազդակ են տալիս Փաշինյանին, որ շարունակի իր ճանապարհը․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ «Կոլեկտիվ» Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային առաջարկում է ԵՄ անդամ դառնալու համար մեռնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել. «Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ կառավարության ղեկավարը, փաստացի, խուսափեց իմ հարցի պատասխանը հնչեցնելուց։ Եվ քանի որ կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն չի տալիս հարց տվողին ներկայացնել իր ամփոփիչ առարկությունը, և վերջին խոսքը պատասխանողն է ասում, հարկ եմ համարում արձանագրել․

1․ Կառավարության ղեկավարը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց՝ ուղղակի վախենալով բարձրաձայն ընդունել խորհրդային միության օրենքներով Արցախի ինքնորոշման փաստը։

2․ Փաստորեն, նա նաև հաստատեց, որ Արցախի Հանրապետության ապագայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի ռազմավարություն չունի․ նրանց «ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը», և նրանց ծրագրերում Արցախի համար ապագա չկա։ Այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ էին Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում խոստանում, որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։ Ինչո՞ւ էր գնում Արցախ ու հայտարարում, որ Արցախը Հայաստանը է և վերջ։ Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Միանշանակ ուզում էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդի գլուխը ինքն է, սակայն իր անգրագիտության պատճառով հանձնեց, հայաթափեց Արցախը և դեռ փորձում է սահուն խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով լռեցնել բոլորին, ովքեր հիշեցնում և հիշեցնելու են՝ - ում իշխանության ժամանակ սկսվեց պատերազմը՝ 2020թ․, - ով ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ 2020թ․, - ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․ ով տվեց այդ հրահանգը՝ անտեսելով այն փաստը, որ յուրաքանչյուր սանտիմետր հողակտորը հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման, սահմանագծման համար՝ 2020-2023թթ․, - ում իշխանության օրոք ադրբեջանական զորքերն անարգել ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին, ինչպես իրենց էր հարմար՝ 2020-2023թթ․, - ում կառավարման տարիներին Ադրբեջանը շրջափակեց Արցախը և ամբողջովին հայաթափեց այն՝ ցեղասպանության, էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն իրականացնելով՝ 2022-2023թթ․։ Պատասխանն ակնհայտ է՝ պարզ իրականություն, աքսիոմա․ 2018թ․ մայիսից մինչև այսօր նրանք՝ քպ-ն է իշխանության ղեկին, և նա է գերագույն պատասխանատուն։

3․ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից Արցախի նկատմամբ անտարբերության մտքին երեկ կառավարության ղեկավարը հակադարձեց մեկ բառով՝ երախտամոռություն՝ թերևս նկատի ունենալով և փորձելով շահարկել այն սոցիալական աջակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Արցախի կործանման պահին և կործանումից հետո։ Սակայն այդ աջակցությունը ոչ նրանն է, ոչ էլ իշխանությանը, այլ ողջ ժողովրդինը, ժողովրդի հարկերն ու նվիրատվությունը։ Եվ փաստացի, կառավարության ղեկավարը, չկատարելով իր խոստումները՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր ներկայացնելով, այսօր փորձում է կոմպենսացնել սոցիալական ծրագրերով։ Հիմա ո՞վ է երախտամոռը։ Անկասկած նա, ով ոչ միայն խոստանում և չի կատարում, այլ նաև հրաժարվում է իր խոսքերից։ Այստեղից պարզ հետևություն՝ քպ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր, այնինչ ստեղծված աղետալի իրավիճակում պարտավոր էին ընդունել իրենց սխալները և կամ հեռանային, եթե հասկանում են՝ ինչ է արժանապատվությունը, կամ հետևողականորեն ռազմավարություն իրականացնեին նշված ուղղություններով․ - Արցախյան հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ավելի է խորացրել այն և պետք է խստորեն պատասխանատվություն կրի միջազգային նորմերի համաձայն, - Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել բոլոր ինստիտուտների գործունեությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի ժողովրդ կարգավիճակի և հետվերադարձի հարցի վրա, - բանակցություններն ընդունված և ընդունելի ձևաչափով այլընտրանք չունեն։ Արցախի հարցը չի փակվել, և դրա կարգավորման ռազմավարության մշակման պատասխանատուները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն են։ Այստեղ հապահեղը կործանարար կլինի Արցախի համար և Արցախը հանձնողի, հայաթափողի խարանը ընդմիշտ կմնա Հայաստանի այսօրվա իշխանության ճակատին՝ գրվելով հայոց հազարամյա պատմության մեջ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan