Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան
Դիտել նաև
Հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում, բայց հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ․ Օհանյան
Այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի. Սեյրան Օհանյան
«ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան
Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Իշխանությունն իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. Օհանյան. Տեսանյութ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։ Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։ Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։ Նա սպասում է մեզ։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։
Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։ Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»:
Տեսանյութն` այստեղ