Սասուն Խաչատրյանը կազատվի ՀՔԾ պետի պաշտոնից
«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում սակավաթիվ զեկուցվող հարցերից մեկը Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մաիսն հարցն է։ Պատճառը Խաչատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու որոշումն է։ Ուստի, հաջորդ հարցով էլ կառավարությունը Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, Խաչատրյանը ընդամենը մի քնաի օր առաջ Դանիել Իոաննիսյանի և այլոց մոտ քննություն էր հանձնում, որ ընտրվի նոր ձևավորվող հակոկոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Փաստորեն, քննությւոնը հանձնել է՝ Դանիելն ու մյուսները գոհ են եղել նրա պատասխաններից և հավանոյթյուն են տվել դառնալու այս կառույցի ղեկավար»։