Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

«Անբարոյականություն է գերիների, անհայտ կորածների խնդիրները չլուծած՝ խոսել տնտեսական շահի մասին. սպասումները շատ տագնապալից են». Մեղրիի քաղաքապետ

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ իրավիճակը Մեղրիում այնպես է, ինչպես ամբողջ Հայաստանում, սակայն այնտեղ մի փոքր լարված է։

«Մենք այս ամենի անմիջական ազդակիրն ենք, գտնվում ենք կենտրոնում։ Բայց լավ կլիներ, որ այդ մտահոգությունը հավասարապես բաշխված լիներ՝ Երևանում նույնպես այդ մտահոգություններն ունենային»,-168.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանը։

Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին և առհասարակ ճանապարհների ապաշրջափակմանը, Մխիթար Զաքարյանն ասաց, որ ամեն ինչ կախված է իրագործման մեխանիզմներից։

«Ասում են միջանցք․ միջանցքը շատ մեծ հասկացություն է, անընդհատ սա կրկնում եմ։ Եթե այնպես լինի, ինչպես մենք օգտվում ենք Վրաստանի տարածքից՝ Բագրատաշենով մտնում ենք և Լարսով դուրս գալիս, այսինքն՝ տրանզիտ ենք օգտագործում, Ռուսաստանի Դաշնություն գնալու համար։ Եթե նույն տրամաբանությամբ լինի, և անվտանգությունն էլ ապահովելու են ռուս սահմանապահները, որոնք Խորհրդային Միության ժամանակ և մինչև այսօր հայ-իրանական սահմանի պահպանությունն են իրականացնում և բարձր մակարդակով են իրականացնում, ապա կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Ընդհանրապես աշխարհագրական դիրքով այդ ենթադրվող ճանապարհը և հայ-իրանական սահմանը նույն տարածքում են։ Եթե այդ տրամաբանությամբ շարունակենք, ռուսական սահմանապահների երաշխավորությունը լինի, անվտանգության տեսակետից նորմալ է։ Բայց հաշվի առնելով մեր իրականությունը, իսկ ավելի կոնկրետ՝ մեր կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի «սովորությունները», բանավոր պայմանավորվածությունը, կամ, երբ ուրիշ բան պայմանավորվում են, այլ բան հայտարարում, իհարկե, մտավախությունները շատ են։ Շատ տագնապալից են սպասումները»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, յուրաքանչյուր իրավիճակից էլ ելք կա, ավելին՝ հասկանում են, որ պատերազմում պարտվել են, և իրենց կամքից անկախ՝ սխալների դառը պտուղները պետք է քաղեն, բայց պարտություն էլ կա՝ պարտություն էլ, ճանապարհ էլ կա՝ ճանապարհ էլ։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Մոսկվայում ստորագրված փաստաթղթում Հայաստանն իր շահերն ունի տնտեսական առումով, քանի որ փակ ճանապարհները բացվում են, Մխիթար Զաքարյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ խոսել այդ մասին, նույնիսկ անհարմար է։

«Մեր վերքերը թարմ են, եթե այդպիսի խելոք մտքեր ունեին, պետք է այնպես անեին, որ պատերազմ չլիներ։ Գերիների առկայության պարագայում, կարծում եմ՝ կոռեկտ չէ, անբարոյականություն է գերիների, անհայտ կորածների խնդիրները չլուծած՝ խոսել տնտեսական շահի մասին։ Ինքս տնտեսագետ եմ, բոլոր հարցերին նայում եմ տնտեսագիտական պրիզմայով, բայց… Մենք, իհարկե, Խորհրդային Միության ժամանակ ունեցել ենք այդ ճանապարհը՝ Մեղրիից Երևան Նախիջևանով ենք եկել, ասեմ՝ նույնիսկ այն ժամանակ էին վտանգներ լինում։ Այդ կապիտուլյացիոն պայմանագրում, Մեղրիի կամ ՀՀ տարածքում երաշխավորը ռուս սահմանապահներն են լինելու, Նախիջևանի անվտանգության երաշխավորության մասին որևէ խոսք ասված չէ։ Մեր այսօրվա իրականության մեջ ամեն ինչ հեղհեղուկ է ու անորոշ, այս հարցերն էլ են այդպիսին, ցանկացած գուշակություն կլինի ինքնանպատակ, որովհետև շատ բաներ տրամաբանությանը չեն ենթարկվում, անգամ մեր տրամաբանությունը չի բավարարում հասկանալու»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր երկրորդ եռակողմ փաստաթուղթը, որի համաձայն՝ ապաշրջափակվում են բոլոր ճանապարհները, և Ադրբեջանը ցամաքային ճանապարհով Հայաստանի տարածքով միանալու է Նախիջևանին։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>