Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Առայսօր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 2 ողջ զինծառայող` մեկը` հայ, մյուսը` ադրբեջանցի։ Բայց դա եղել է նոյեմբերի 14-ին` որոնողական աշխատանքների առաջին օրը, Շուշիի մերձակայքում։ Նրանք վիրավոր են եղել ու տեղափոխվել են հիվանդանոց։ Այս դեպքից հետո Արցախում հայտնաբերվել են միայն զոհերի մարմիններ, այդ թվում` անճանաչելի։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ին Շուշիից և շարունակվել բոլոր այն բնակավայրերում ու տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ։

«Առայսօր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Աշխատանքները վերջին 3 օրերին դադարեցվել են` կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառով։ Որոնումները վերսկսվել են երեկ` Ջաբրայիլ, Ֆիզուլի ու Կարախանբեյլի ուղղություններում, ապա շարունակվել այսօր` դարձյալ Ջաբրայիլ և Ֆիզուլի ուղղություններում»,–ասաց Թադևոսյանը։

Վաղը կամ մյուս օրը, նրա խոսքով, որոնումները կտեղափոխվեն Կուբաթլուի տարածաշրջան, ինչպես նաև Քաշաթաղի հարավային ուղղություն, այդ թվում` Իշխանաձոր և այլ բնակավայրեր։

Նշենք, որ Էջմիածնի զորամասից անհետ կորած համարվող 34 զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց որդիներն անհետացել են Զանգելանի տարածքում։ Նրանք շարունակում են հույս փայփայել, որ նրանց հնարավոր է ողջ գտնել։ Ուստի Արցախի ԱԻՊԾ ներկայացուցչին հարցրեցինք` Զանգելանում որոնողական աշխատանքներ իրականացվե՞լ են։

«Իրականացվել են և դեռ էլի կիրականացվեն, որովհետև չկա մի հատված, մի ուղղություն, որ կարող ենք ասել, որ այդ տարածքում 100 տոկոսով աշխատանքներն ավարտված են»,–ասաց Թադևոսյանը։

Նա նաև հայտնեց, որ որոնողական աշխատանքներին շատ է խանգարում եղանակը։ Շուտ է մթնում։ Որոնողական խմբերն ստիպված են լինում աշխատել մինչև ուշ գիշեր։

Աշխատանքներում ներգրավված են հիմնականում հայկական ու ռուսական կողմերը։ Ադրբեջանական կողմը ներգրավված է եղել Շուշիի տարածքի աշխատանքներին, քանի որ այդ տարածքում Ադրբեջանի զոհերը բազմաթիվ են։

Վերջին օրերին, Հունան Թադևոսյանի խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև տեղանքին քաջածանոթ զինվորականները, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։

«Դա իրենց ցանկությունն է եղել, մենք ընդառաջել ենք։ Մեր ծառայության տնօրենը խնդրել է ռուս խաղաղապահներին, նրանք բանակցել են Կարմիր Խաչի և ադրբեջանական կողմի հետ, թույլտվություն ստացել։ Ծնողներն իրենք իրենց մեջ պայմանավորվում են, մի քանի հոգով մեր ջոկատների հետ մասնակցում են»,–ասաց Թադևոսյանը։

Հարցին, թե երբ կավարտվեն որոնողական աշխատանքները Արցախում, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել։ Անհայտ է նաև, թե դեռ քանի զինծառայողի մարմին են փնտրում փրկարարները ռազմական գործողությունների երբեմնի տարածքում, քանի որ անհետ կորածների նույնիսկ մոտավոր թիվը պաշտոնապես չի հրապարակվում։

«Նման թիվ օպերատիվ շտաբում էլ չկա։ Մեր ծառայությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ ծնողները հայտնում են իրենց ունեցած տվյալները։ Դրանց հիման վրա քարտեզ է կազմվում ու փոխանցվում է բանակցող կողմին»,–պարզաբանեց ԱԻՊԾ լրատվականի պետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>