ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Պատերազմ Արցախում
Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան

Հանուն քավորի. իջևանյան ընտրությունները` համամասնական ընտրակարգով

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները գործի է դնում, որպեսզի Իջեւանում քաղաքապետ ընտրվի Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Հայկ Ղալումյանը։

Անցած տարի աշնանը՝ հոկտեմբերին, իշխանությունը ոչ բռնի, թավշյա քրեական գործի միջոցով հեռացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով, ի դեպ, «քավորի» ոչ այնքան հեռավոր ազգականն է։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր Հայկ Ղալումյանը    նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ենթադրվում էր՝ կառավարությունը շատ արագ կգործի, որպեսզի Ղալումյանը ժամանակավորից դառնա հիմնական քաղաքապետ, ու հենց դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացվի։ Բայց դեկտեմբերն անցավ, ընտրություններ այդպես էլ չեղան, կանցնի նաեւ մարտը՝ ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը, ու էլի Իջեւանում ընտրություններ չեն լինի։ Բանն այն է, որ իշխանությունը մտավախություն ունի իր թեկնածուի հաղթանակի հարցում եւ այդ պատճառով է հետաձգում  ընտրությունների անցկացումը։ 

Հիշեցնենք, որ անցած ամռանն Իջեւանում տեղի ունեցած անտառային պատերազմը մեծապես ազդել է իշխանության վարկանիշի վրա, եւ քաղաքապետի ԺՊ-ն էլ ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում, այդ պատճառով հնարավորինս հետաձգում են ընտրությունները եւ զուգահեռ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ցանկալի թեկնածուին կարողանան անցկացնել։
Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է Իջեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը՝ հունիսի 14-ին։ Այս մասին մեզ հայտնեց Հայկ Ղալումյանի պատգամավոր եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը։  Հիշեցնենք․ ամիսներ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց թվում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակն ակնհայտ է՝ նախ հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կկանխեն տապալումը։ Խոշորացման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ կառավարությունը «քավորին» աջակցելու հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am կայքում զետեղել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է բոլոր խոշորացված քաղաքներում ընտրությունները կազմակերպել ինչպես Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում՝ կուսակցական ցուցակներով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, իր վարկանիշն ուզում է օգտագործել եւ դրա հաշվին ոչ միայն Իջեւանում, այլեւ բոլոր քաղաքներում վերցնել  իշխանությունը։ Եթե նախկինում համայնքապետերը ՀՀԿ-ականացվում էին, այսինքն՝ որեւէ անկուսակցական մարդ, ով մինչ ընտրվելը ՀՀԿ անդամ չէր, ապա ընտրվելուց հետո անպայման պետք է ընդուներ ՀՀԿ-ի «կրոնը», հիմա գրեթե նույնն արվում է «ժողովրդավարական» ճանապարհով՝ ՔՊ-ականացվում է համայնքապետերի ինստիտուտը։

«Տեղական մարմիններում ընտրությունները միայն կուսակցական ցուցակներով չի ապահովի բնակչության լիարժեք ներգրավվածություն՝ խառը ընտրական համակարգն ավելի ադեկվատ կլինի մեր իրականությանը։ Համայնքների ղեկավարների դեպքում ուղիղ ընտրական համակարգն ավելի առաջադեմ է, քան անուղղակին։ Այն վերացնելով՝ մենք Հայաստանում կվերացնենք ուղիղ պատասխանատվությամբ ընտրովի վերջին պաշտոնները (ՀՀ նախագահն ու վարչապետն ԱԺ-ի կողմից են ընտրվում)։ Ընդհակառակը, առաջընթաց կլինի, եթե Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում անցնենք քաղաքապետի ուղիղ ընտրակարգի»,- կարծում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Պատգամավոր Վահե Ղալումյանը, ով նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ քաղաքական ընտրություններն ավելի ժողովրդավարական են․ «Որ համայնքապետը ոչ միայն ընտրողի առաջ պատասխանատու լինի, այլեւ իր քաղաքական ուժի, որ համայնքապետի գործունեությանը ոչ միայն քաղաքացին հետեւի, այլեւ քաղաքական ուժը, սրանով նաեւ կխուսափենք անձնավորված խնդիրներից, փոքր համայնքներում անձնավորված թշնամական հարաբերություններ են ձեւավորվում, դրա համար կխոշորացնենք, ապա այս կարգով ընտրությունների արդյունքում կունենանք ավելի խելացի, գրագետ համայնքապետեր»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>