Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան

Դատական իշխանությունում մեկ մարմին է մնացել, որ չի ցանկանում ենթարկվել անձնիշխան համակարգին՝ ՍԴ-ն․ քաղտեխնոլոգ

2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո իշխող կառավարման համակարգը շատ արագ տեմպերով վերածվում է անձնիշխան համակարգի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։  

«Անձնիշխան համակարգը կառավարման այն համակարգն է, որը սպասարկում է մեկ անձի շահերը։ Անձնիշխան համակարգն ունի իր կառավարման փիլիսոփայությունը։ Մասնավորապես, ինքը չի հանդուրժում այլընտրանքային և չենթարկվող կառույցներ։ Այս պահին կարող ենք ասել, որ անձնիշխան համակարգի մեջ մտնում են ամբողջ օրենսդիր և գործադիր մարմինները, որոնք ամբողջովին վերահսկվում է վարչապետի կողմից, կան օրենքով անկախ մարմիններ, որոնք դե յուրե անկախ են, սակայն դե ֆակտո վերահսկվում են վարչապետի կողմից։ Դատական իշխանությունում մեկ մարմին է մնացել, որ չի ցանկանում ենթարկվել անձնիշխան համակարգին և դրա մաս կազմել, դա Սահմանադրական դատարանն  է, ուստի վարչապետն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ն ևս մտնի անձնիշխան համակարգի մեջ։ Ընդ որում՝ անձնիշխան համակարգի համար կարևոր չէ՝ դա ինստիտուցիոնալ մարմին է՝ ինչպես Սահմանադրական դատարանը, հասարակական կազմակերպություն է՝ ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, թե խորհրդակցական մարմին է՝ ինչպես Հանրային խորհուրդը թե այլընտրանքային քաղաքական ուժ կամ գործիչ՝ ինչպես Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է, որը քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել։ Անձնիշխան համակարգը չի հանդուրժում և ձգտում է կլանել իրեն չենթարկվողներին»,-նշեց նա։

Բադալյանի խոսքով՝ հանրաքվեի հարցը ՍԴ դատավորների նկատմամբ ճնշման հերթական փուլն է․ «Անցած տարվանից, երբ ՀՀ երկրորդ նախագահի դատական գործի շրջանակներում շոշափվեց ՍԴ-ի անունը և նրա կողմից դիմում ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, բնականաբար դա դուր չեկավ անձնիշխան համակարգին, որից հետո համակարգը սկսեց ոչնչացնել դատական այն անկախությունը, որ ձևավորվել էր։ Սահմանադրական դատարանը ուղղակի կատալիզատոր հանդիսացավ՝ ցույց տալով իրականությունը, քանի որ իշխանությունների հանդես էին գալիս անկախ դատական համակարգ ստեղծելու օգտին, բայց իրականում ցույց տվեցին, որ բնավ դրա կողմնակիցը չեն։ Հիմա այս մի քանի ամսվա ընթացքում տեսանք, որ փորձեցին տարբեր մեթոդներ, սկզբնական շրջանում քրեական գործերի հարուցում, ճնշումներ, PR-ի բաղկացուցիչներով, հեռուստատեսության և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներով ցույց էին տալիս, որ ՍԴ նախագահի սանիկներին են կալանավորել, քրեական գործեր էին հարուցում, սակայն դա հաջողություն չունեցավ, հետո առաջարկվեց կաշառքի՝ վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքը, որից դեռևս չեն օգտվում, ուստի շրջանառության մեջ է դրվում երրորդ կետը՝ հանրաքվեի գործընթացը, որը ևս կարող ենք դիտարկել ճնշում ՍԴ դատավորների վրա։ Այսինքն ասում են դատավորներին՝ մենք ձեզ միևնույնն է հանելու ենք, ավելի լավ է վաղաժամ կենսաթոշակի գնաք»։

Քաղտեխնոլոգը հարց է բարձրացնում՝ վարչապետին ինչո՞ւ է անհրաժեշտ ցանկալի ՍԴ կազմ ձևավորել․ «Այն պատճառաբանությունը, թե նախկին իշխանության կողմից ձևավորված կառույց է, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նայում ենք՝ դատախազն էլ է նախկին իշխանության կողմից նշանակված, շատ էլ լավ աշխատում է և նրա աշխատանքից վարչապետը գոհ է, նույն ձևով ԿԸՀ-ն նախկին իշխանության կողմից է ձևավորվել, ԿԲ նախագահը, Ազգային վիճակագրական կոմիտեի պետը, որը նշանակվել է նախորդ իշխանության կողմից և որին վարչապետը բազմիցս քննադատել է, բայց հիմա դարձել է այս իշխանության ցանկալի «նկարիչը», Սյունիքի մարզպետը նոր դեմք չէ, կառավարության կազմում էլ առնվազն պաշտպանության և ԱԻ նախարարները նախկին իշխանական համակարգից են, ինչո՞ւ նրանց հետ համագործակցում եք, նրանք ենթարկվո՞ւմ են, թե՞ այլ հարց կա։ Հնարավոր է՝ այս իշխանությունը 2 գործողություն ձեռնարկի, մեկը Ստամբուլյան կոնվենցիան է, որով կարող է ինչ-որ ակտիվ գործընթաց գնա և երկրորդը՝ Ղարաբաղյան հարցում ինչ-որ ակտիվ գործընթաց։ Երկու դեպքում էլ պետք է ցանկալի կազմով ՍԴ, որը կճանաչի սահմանադրականությունը կամ կճանաչի հարցը հանրաքվեի դնելու իրավունքը»։

Բադալյանը, սակայն, կարծում է, որ «այդքան հեշտ չի լինի ՍԴ ցանկալի կազմը ձևավորել․ «Բացի այն, որ երկրի ներսում կա «Ոչ»-ի ճամբար, կա նաև Եվրապայի խորհրդի հարցը, որը աչք չի փակելու այս գործընթացի վրա, քանի որ սահմանադրական փոփոխությունն առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մարտահրավեր է Եվրոպայի խորհրդի համար։ Եթե աչք փակի այս գործընթացի վրա, ապա վաղը Եվրոպայի խորհրդի մյուս անդամ երկրներն են նույն բանը անելու իրենց երկրում, իրենց դատական համակարգի հետ»։

Բադալյանը նաև նկատում է՝ եթե ընդդիմությունը կարողանա գրագետ օգտագործել հանրաքվեի գործընթացը, հնարավոր է իշխանության վարկանիշի վրա այն բացասաբար ազդի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>