Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

Արմեն Գևորգյան. Հին ռիսկերը օրակարգում են

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է գույքահարկի հնարավոր բարձրացման և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին, ներդրումների ներգրավման և սպառողական վարկերի թեմաներին։

Այս տարի ես ունեցել եմ հնարավորություն՝ մի քանի անգամ ուշադրություն հրավիրելու մեր երկրի զարգացմանն առնչվող ակտուալ թեմաների վրա։ Իմ հրապարակած երեք հոդվածներում ես նշել եմ այն պոտենցիալ ռիսկերն ու մարտահրավերները, որոնց հանդեպ պետք է լինենք ուշադիր։

Առաջինը վերաբերում էր գույքահարկի պոտենցիալ բարձրացման խնդրին և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին։

Երկրորդը վերաբերում էր երկիր պոտենցիալ ներդրումների ներգրավմանը, որտեղ ես հատուկ նշել էի հատկապես արաբ ներդրողների հետ աշխատանքի խնդիրը և այն, թե ինչպես է պետք նրանց հետ համագործակցել։

Երրորդը նվիրված էր սպառողական վարկերին, ավելի ստույգ՝ բանկային համակարգի համար այն ռիսկերին, որ իր մեջ կրում է սպառողական վարկավորման տեմպերի մեծացումը՝ առանց բնակչության եկամուտների իրական աճի։

Ի՞նչ ունենք մենք։ Համապատասխան պաշտոնյան, որը համարվում էր նախաձեռնողը և հեղինակը գույքի կադաստրային գնահատման նոր կարգի, որը և կստեղծի գույքահարկի նոր՝ բարձրացված դրույքաչափերի համար անհրաժեշտ հիմքերը, հրաժարական տվեց։ Այնուհանդերձ, տարօրինակ կերպով, գույքահարկի բարձրացման թեման շարունակում է շրջանառել ոչ թե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը, այլ՝ Կադաստրի կոմիտեն։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ արտասահմանյան քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թիվը վերջին ամիսներին կրճատվել է երկու անգամ։ Գույքահարկի բարձրացման հեռանկարի պարագայում, ինչպես նաև՝ կոմունալ ծառայությունների դրույքաչափերի բարձրացման՝ որպես հետևանք բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի գնի պոտենցիալ թանկացման, օտարերկրացիներն ընդհանրապես չեն տեսնի իմաստ՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու, իսկ ներքին գնողունակությունը կսահմանափակվի, այդ թվում՝ հիպոթեքային շուկայի վարկավորման գերհագեցվածությամբ։ Ես խնդիր չեմ դրել այսօր դետալային նկարագրել, թե այս պատկերը ինչ հետևանքներ կունենա. մասնագետները շատ լավ հասկանում են, գործող համապատասխան պաշտոնյաները՝ չեմ կարող ասել։ Ուզում եմ ընդամենը ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. Տևական ժամանակ է՝ մեզ մոտ պտտվում է գովազդ՝ վրացական անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, որտեղ շեշտվում է, որ դրա վրա գույքահարկ չի տարածվում։ Մտածեք. եթե մեր հարևանները շուկայի զարգացման համար ստեղծում են նման պայմաններ, ապա ո՞ւր կգնան պոտենցիալ ներդրողները, այդ թվում՝ Հայաստանից։

Արտաքին ներդրումների թեմայով վիճակագրությունը չափազանց տխուր է։ Փաստացի ունենք անորոշություն Ամուլսարի հարցում, մտել ենք սուր կոնֆլիկտի փուլ «Սանիթեքի» հետ, որտեղ Երևանի քաղաքային իշխանությունն իր քայլերով և հայտարարություններով ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերը՝ միջազգային արբիտրաժում պետության պարտության համար։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի գործընկերների՝ արաբ ներդրողների թեմայով, վկայում է այն մասին, որ իմ խորհուրդները մինչ այս պահը անարձագանք են մնացել, իսկ մտավախություններն արդարացել են։

Հարգելի պաշտոնյաներ տարբեր մակարդակների։ Եթե դուք պոտենցիալ ներդրողների հետ պետք է շփվեք և հաղորդակցվեք՝ հիմնվելով մեր օրենքների չոր կարգավորումների և ձեր պաշտոնների անձնագրերի վրա, ապա Հայաստանի ներդրումային միջավայրը կբարելավվի միայն թղթի վրա։ Կրկին հիշեցնում եմ, որ դեպի Հայաստան ներդրողներին պետք է հրապուրել, ստեղծել պահանջվող պայմաններ, որպեսզի նրանք գան այստեղ։

Հիմա չհիմնավորված ամբիցիաների և վիճարկելի արդարացումների ժամանակը չէ։ Այո, տարբեր մշակույթի կրող ներդրողներին տարբերակված մոտեցում է պետք։ Այո, արաբ ներդրողների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները՝ այնպես, ինչպես ռուսական կապիտալի, ռուսահայ, արևմտյան և այլն։ Ես հիմա չեմ կենտրոնանա այդ բոլոր առանձնահատկությունների նկարագրման վրա, բայց դրանք կան, և եթե Հայաստանի ցանկացած իշխանություն խնդիր է դնում ներդրումներ բերել երկիր, ապա դրանք պարտավոր է հաշվի առնել։ Մնացածը չարված գործի արդարացումներ են։ Ինչ վերաբերում է արաբ ներդրողներին, այո, նրանք հաճախ կարող են կարևորել անձնական կապերը, անձնական ձևավորված հարաբերությունները և շփումների ձևաչափը։ Սա է իրականությունը։

Իմ մտահոգությունների երրորդ կետի մասով կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկը սկսել է ընդգծված ուշադրությամբ վերաբերվել սպառողական վարկերի խնդրին։ Սա շատ լուրջ ուսումնասիրության թեմա է, որը մի պահից դուրս է գալիս զուտ բանկային գործառույթներից։ Ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են մարդիկ ծախսում վերցված սպառողական վարկերը և այլն։ Շատ հարցերի պատասխաններ ես ինքս դեռևս չունեմ, բայց ունեմ որոշակի հիմնավոր մտավախություններ։

Այնուամենայնիվ, դեռ ուժի մեջ են իմ մտահոգությունները կապված բանկային գաղտնիքի վրայից սահմանափակումների հանման հետ։ Պետք չէ դա անել։ Դրանից ոչ ոք ոչինչ չի շահելու, բայց երկիրը կորցնելու է իր գրավչությունն ու մրցակցային առավելությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>